Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Անհրաժեշտ է պայքարել հանուն գլոբալիզացիայի և ընդդեմ ֆեյքերի». Մարկ Ցուկերբերգ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:58 , 17 Փետրվար 2017

Facebook սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը անհանգստություն է հայտնել, որ ողջ աշխարհում մարդիկ հրաժարվում են գլոբալիզացիայի գաղափարից և հայտարարել, որ մտադիր է պայքարել ֆեյքային նորությունների տարածման դեմ։
BBC-ի հետ զրույցում Ցուկերբերգը մտավախություն է հայտնել, որ բազմաթիվ մարդիկ կորցրել են հավատն ապագայի նկատմամբ ու սկսել են ապրել «ֆեյքային նորությունների օճառե պղպջակներում»։

Նրա խոսքով՝ շատերն իրենց համարում են գլոբալիցազիայի զոհեր ու ցանկանում են «առանձնանալ» միասնական փոխկապակցված աշխարհից։
Սակայն միլիարդատերը կոչ է արել ձեռքերը ծալած չնստել, այլ զարգացնել սոցիալական ենթակառուցվածքը։«Երբ ես հենց նոր էի գործարկել Facebook-ը, աշխարհը միավորելու անհրաժեշտությունը թվում էր ավելի փոխկապակցված, ինձ թվում էր, թե մարդիկ հենց դա էլ ցանկանում էին, սակայն կան մարդիկ, որոնց թվում է, թե գլոբալիցազիան իրենց թողել է ճամփաբաժանին»,- ասել է Ցուկերբերգը BBC-ի տնտեսական խմբագիր Քամալ Ահմեդի հետ զրույցում։

«Եթե ինչ-որ մեկը հարց է տալիս՝ արդյոք մարդկությանը հետագայում ևս պետք է մերձենա, ես կարծում եմ, որ պատասխանը «այո» է»,- հավելել է Ցուկերբերգը։

Նրա խոսքով՝ իշխանությունները, ՀԿ-ներն ու խոշոր կորպորացիաները պետք է այնպես անեն, որ գլոբալիզացիայի դրական պտուղները հասանելի լինեն բոլորին, այլ ոչ միայն ընտրյալներին։

Միևնույն ժամանակ, նա խուսափել է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսում է իր տեսլականը։ Ցուկերբերգը չի խոսել նաև այն մասին, թե կցանկանար արդյոք անձամբ հանդիպել Թրամփի հետ։

Ավելի վաղ նա չէր գնացել Թրամփի և նորարարական ընկերությունների ղեկավարների հանդիպմանը։
Նա նաև հիշեցրել է, որ նվիրաբերել է Facebook-ի իր բաժնետոմսերի 99 տոկոսը, որը կազմում է մոտ 45 մլրդ դոլար, իր կնոջ՝ Պրիսցիլլա Չանի բարեգործական հիմնադրամին։
«Հուսով եմ՝ իմ անձնական նվիրատվությունը օրինակ կծառայի մյուս գործարարների համար»,- նշել է Facebook-ի ղեկավարը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։