Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անհրաժեշտ է զարգացնել արժեթղթային բորսան

Վերադարձ լուրերի բաժին

21:03 , 21 Մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյնանը «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում ասել է, որ կառավարությունում շատ կարևոր թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը: Եվ այո, երկու օր առաջ առաջին լուրը հայտնվեց, որ Ucom ընկերությունը նման նախաձեռնությամբ է հանդես եկել: Համաժողովի ելույթներից մեկում նշվել էր, որ պետք է քննարկել կենսաթոշակային ֆոնդերը ցածր ռիսկային տեխնոլոգիական ոլորտներում ներդնելու հարցը: «Ես տեղյակ եմ, որ հենց այս կապակցությամբ նաև մեր կենսաթոշակային ֆոնդերն են որոշակի հետաքրքրություն ցուցաբերել, որպեսզի այս բաժնետոմսերից գնեն և ներդրումներ անեն այդ ոլորտում: Իհարկե, սա առաջին ծիծեռնակն է, մենք հիմա նույնիսկ մտածում ենք, որ գտնենք որևէ պետական ընկերություն, զբաղվենք նրա առողջացման և թափանցիկության հարցերով ու փորձենք նաև արժեթղթերը բորսա հանել, ինչը կքաջալերի այլ ընկերություններին»,- ասել է կառավարության ղեկավարը: Նա վստահ է՝ դա կարևոր է և՛ ընկերությունների, և՛ քաղաքացիների համար, որովհետև ընկերություններն այս ճանապարհով ներդրումներ ներգրավելու այլընտրանքային աղբյուր են ստանում, բացի բանկերից նաև քաղաքացիներն են ներդրումներ անելու: Վարչապետը հիշեցրել է, որ այսօր ավանդների մակարդակը բանկերում աճում է: «Իսկապես, սա մեծ խնդիր է: Ամբողջ աշխարհում ներդրումների լավագույն ձևերից մեկը համարվում է հենց ընկերությունների IPO կոչված համակարգի գործունեությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: