Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:19 , 10 Ապրիլ 2019

Յունիբանկը ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև 2019 թ.-ի հունիսի 1-ը: Տվյալ որոշումը վերաբերում է 2018 թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում: Այդ մասին b4b.am-ին հայտնեց բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց: Գործընթացի մեկնարկային փուլից` անցած տարվա հուլիսից մինչ այժմ Յունիբանկը ներել է մոտ 1,9 մլրդ դրամի տույժ և տուգանք:

«Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին և ձգտում ենք գտնել խելամիտ լուծումներ, եթե նրանք ունեն պարտավորությունները կատարելու ցանկություն: Հորդորում ենք անհուսալի վարկեր ունեցող մեր հաճախորդներին` և ֆիզիկական, և իրավաբանական անձնաց, մեկ օր առաջ դիմել բանկ և ստանալ նոր, առավել ճկուն ժամանակացույց»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: