Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անհավանական նախագծերի շարքից. 750 միլիոն դոլարանոց բժշկական կենտրոն Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

09:02 , 17 Փետրվար 2017

B4B.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ ներդրումային հարթակի միջոցով մշակված հետաքրքիր նախագծերը։

Նախորդ հրապարակարումներում ներկայացրել էինք 2 նախագիծ՝ Լոռու մարզում կառուցվելիք պղնձաձուլական գործարանը (450 մլն դոլարի ներդրում) և Երևանում՝ «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքում կառուցվելիք «33-րդ» թաղամասը։

Այս անգամ կներկայացնենք ներդրումային հարթակում տեղ գտած մի նախագիծ, որն անհավանական է թվում իր մասշտաբայնությամբ։

500 տեղանոց ժամանակակից բժշկական կենտրոն

Նախագծի հեղինակը American International Healthcare Systems (AIHS) կազմակերպությունն է, որը ցանկանում է կառուցել 500 մահճակալ ունեցող բարձրակարգ ու գերժամանակակից բժշկական կենտրոն։

AIHS-ը խոստանում է աշխարհում հասանելի ամենանորարարական ախտորոշման և բուժական տեխնոլոգիաները։

Կենտրոնը լինելու է ոչ թե պարզապես հիվանդանոց, այլ բաղկացած է լինելու մի շարք առանձին բաժիններից՝ մեծահասակների հոսպիտալ, մանկական հոսպիտալ, բժշկական դպրոց, ծերատուն/մանկատուն և այլն։

Նախագծի ընդհանուր մակերեսը շուրջ 204.4 հազար քմ է, որի մեջ մտնում են հիվանդների կացության համար նախատեսված 3 մասնաշենքեր՝ իրենց հարակից տարածքներով (51.1 հազար քմ), ամբուլատոր խնամքի մասնաշենք (23.9 հազար քմ),  ախտորոշման և բուժական մասնաշենք (71 հազար քմ), ավտոկայանատեղի (50.1 հազար քմ) և այլ շինություններ։

Ինչպես նշված է նախագծում, բժշկական կենտրոնը առողջապահական ծառայություններ է մատուցելու բոլոր տարիքային խմբերի համար։

Բացի բժշկությունից, հաճախորդների համար կապահովվի առաջին կարգի սպասարկում՝ 5-աստղանի հյուրանոցներին համարժեք առանձտի համարներով՝ իրենց բոլոր հարմարություններով։ Այսինքն, կապահովվի ամեն ինչ՝ բուժվելու և հանգստանալու համար։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 750 մլն դոլար։ Թիվն իրոք շատ մեծ է, սակայն որքանով մեզ հայտնի է, այս ծրագիրը նույնպես համարվում է բավականին իրատեսական և արդեն իսկ կան նախագծով հետաքրքրվող ներդրողներ։

Բժշկական կենտրոնը կառուցվելու է Սյունիքի մարզում, նոր ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում։

Նախագիծն ամբողջությամբ կարող եք բեռնել այս հղումով՝ Medical-Center-Armenia։ Իսկ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ.

Tel.: +374 11 597128
Fax: +374 11 597 125
E-mail: projects@mineconomy.am

Ավելացնենք, որ B4B.am-ը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կնքած հուշագրի շրջանակներում կշարունակի ներկայացնել ներդրումային ծրագրերը և հարցերի դեպքում՝ պատասխանատուներից լրացուցիչ պարզաբանումներ կապահովի դրանց վերաբերյալ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը