Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անհաջող հուլիսը. աճի տեմպը թուլացել է

Վերադարձ լուրերի բաժին

18:22 , 22 Օգոստոս 2016

Այս տարվա հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ճիշտ է, տարվա կտրվածքով կանխատեսվող 2.2% տնտեսական աճի համեմատ վա ցուցանիշ չէ, սակայն այս տարվա ընթացքում՝ սա ամենացածր ցուցանիշն է։

2016-jan-july

Ինչպես տեսնում եք գծապատկերից, տարին սկսել ենք տնտեսական ակտիվության 5.5% աճով։ Այնուհետև աճի տեմպն արագացել է և հունվար-ապրիլի համեմատ կազմել 6%։ Որից հետո տնտեսական ակտիվության աճը սկսել է դանդաղել՝ 5.5%, 4.7%, և այժմ՝ 3%։

Իսկ եթե դիտարկում ենք ոչ թե հունվար-հուլիս ժամանակահատվածը, այլ կոնկրետ հուլիս ամիսը,պատկերն ավելի մտահոգիչ է։ 2016 թվականի հուլիսին տնտեսական ակտիվությունը 4.3%-ով նվազել է 2015 թվականի հուլիսի համեմատ։

Թե ինչով է պայմանավորված այս թուլացումը, դեռևս դժվար է ասել։ Սակայն արդեն իսկ տեսակետներ են հնչում, որ տնտեսական կյանքի պասիվացումը պայմանավորված է հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումով և դրան հաջորդած իրադարձություններով։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր