Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անկառավարելիների կառավարումը. ինչո՞վ են «խնդիրներ ունեցող» աշխատակիցները սպառնում բիզնեսին. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

14:05 , 26 Փետրվար 2017

Արդյո՞ք աշխատակիցների անձնական կյանքը պետք է հետաքրքրի գործատուներին: Այս անմեղ թվացող հարցը վրդովմունք է առաջացնում, գրում է Forbes-ը:

Եթե աշխատակիցը հիանալի է կատարում իր պարտականությունները, ապա նրա ղեկավարին չպետք է անհանգստացնի, թե ինչով է նա ազատ ժամանակ զբաղվում: Իսկ եթե աշխատակցի «հոբբիի» պատճառով գործատուն սպառնում է կորցնել մեծ գումարներ:

Ռիսկը, որ ազարտային խաղերը (մոլախաղ) կդրդեն հանցագործությունների, խաղացողների դեպքում միշտ առկա է: Եթե մարդը մատչում ունի գործատուի ֆինանսներին, օրինաչափ է, որ նրա համար որոշ հոբբիներ պարզապես անհնար են:

Աշխատակցի ընդունելով աշխատանքի՝ ընկերությունը չի կարող վստահ լինել, որ նա օրինակելի է 100 տոկոսով: Ռիսկերը նվազեցնելը, ընկերության թույլ տեղերը հայտնաբերելը ու պատահարները կանխարգելելն անվտանգության ծառայության մասնագետների խնդիրն է: Նրանք պետք է հասկանան, թե ինչ է իրենցից ներկայացնում աշխատակիցը, բացի պրոֆեսիոնալ որակներից: Արդյո՞ք նա կարող է վտանգավոր լինել բիզնեսի համար և որքանո՞վ:
Ռիսկի խմբերում հայտնվում են միանգամայն տարբեր մարդիկ՝ տարբեր որակներով, սովորույթներով ու հակումներով:

Մոլախաղեր

Մոլախաղերով տարված աշխատակցները հեշտորեն են ռիսկի դիմում աշխատավայրում: Նրանք հեշտ են դիմում հանցավոր գործողությունների, հատկապես եթե խոշոր գումար են պարտվել խաղատանը:

Թմրամիջոցների հետ կապ՝ տարածում, կախվածություն

Հանուն թմրամիջոցի չափաքանակի՝ աշխատակիցն առանց մտածելու կդիմի հանցագործության:

Ալկոհոլային կախվածություն

Վտանգը գրեթե նույնն է, ինչ խաղամոլների կամ թմրամոլների դեպքում: Սակայն եթե նման աշխատակիցներ են հայտնվում, նրանց հաճախ ոչ թե հեռացնում են աշխատանքից, այլ հսկողության տակ են պահում:

Խնդիրներ օրենքի հետ

Խարդախ աշխատակիցը կստվերի կազմակերպության վարկանիշը, կարող է իր տուգանքի հարցերը լուծել ընկերության հաշվին՝ խարդախություններ անելով, կաշառք վերցնելով կամ «ատկատների» օգնությամբ:

Կապ հանցավոր կազմակերպությունների հետ՝ ահաբեկչություն, զենք

Արմատական հայացքներով աշխատակիցներից ամեն ինչ կարելի է սպասել՝ գործընկերներին հավաքագրելուց մինչև ահաբեկչական հարձակում կազմակերպության վրա:

Պարտքեր, վարկեր

Հանգամանքները մարդկանց ստիպումեն որոնել ինչ-որ լուծում խնդիրներից:

Իսկ ընդհանրապես, գլխավոր միտքը, որը դրդում է գործատուներին աշխատակիցներին վերահսկել, հետևյալն է՝ երբ բիզնեսը գործ ունի մարդկանց հետ, միշտ առկա է ռիսկ, որ անձնական հարաբերությունները, կյանքը կազդեն աշխատանքայինի վրա

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]

Ինչ հարց կտային տնօրենները, եթե աշխատանքի ընդունվելու հարցազրույցը կազմված լիներ միայն մեկ հարցից

Ո՞րն է այն ամենակարևոր հարցը, որը կարող է օգնել կողմնորոշվել՝ արժե՞ տվյալ մարդուն աշխատանքի վերցնել, թե՞ ոչ։