Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անկախության օրը կմեծարեն ՀՀ քաղաքացուն

Վերադարձ լուրերի բաժին

12:05 , 17 Սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Այդ մասին հայտնեց ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագիծը Հանրային հեռուստաընկերության եթերում է 2 տարի: Յուրքանչյուր շաբաթ հեռարձակվող հաղորդաշարը բացահայտել է 70-ից ավելի ձեռներեցների, ներկայացրել նրանց հաջողության պատմությունը:

2019 թ-ին սկիզբ դրվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը:

Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ Հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:

Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, ինչպես նաև «Մեր ժամանակների հերոսը» ֆեյսբուքյան էջով: Միջոցառումը բաց կապուղով հասանելի կլինի բոլոր լրատվամիջոցներին:

Տնտեսությունը Հայաստանի 2020-2050 ռազմավարության մեջ կարևոր տեղ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա 10 տարվա կարևորագույն 16 մեգանպատակները:

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: