Invalid username or password
Սուն Ցզիի հնագույն չինական «Ռազմական արվեստ» աշխատության սկզբունքները մինչև հիմա էլ օգտակար են քաղաքականության, բիզնեսի, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում:
Alvarium խորհրդատվական ընկերությունը հրապարակել է նոր անիմացիոն տեսանյութ, որտեղ ներկայացնում է «Ռազմական արվեստի» մոտեցումների կիրառումը նաև բժշկության մեջ։
Սուն Ցզիի «Ռազմական արվեստ» նշանավոր տրակտատը գրվել է ավելի քան երկու հազար տարի առաջ: Այն դասական ռազմավարության ուղեցույց է և, որպես այդպիսին, մինչ օրս շարունակում է մնալ ակտուալ: Ժամանակակից քաղաքական գործիչները և ռազմական ղեկավարներն ուսումնասիրում են տրակտատը նույն հետաքրքրությամբ, ինչ հրամանատարները հեռավոր անցյալում: «Ռազմական արվեստը» տրակտատում նկարագրված մոտեցումները դարեր շարունակ կիրառվել են բիզնեսում և քաղաքականության մեջ: «Ռազմական արվեստը» սահմանում է մոտեցումների ու գործողությունների յուրահատուկ համադրություններ, որոնք արդյունավետ և հնարամիտ միջոցներով հանգեցնում են ցանկալի արդյունքին:
Դիտումներ 31178
Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:
Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում:
Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ: