Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անժամկետ հասցե դարձած կացարանը մինչև տարեվերջ հիշողություն կդառնա

Վերադարձ լուրերի բաժին

15:47 , 08 Հունիս 2020

Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների համար, ժամանակավոր կացարանը դարձել է բնակության անժամկետ հասցե: Երկրաշարժից հետո, ավելի քան 30 տարի, ընտանիքն ապրում է 27քմ մակերեսով վագոն-տնակում: Անշուք ու արդեն քայքայված կացարանում 3 երեխա է մեծացել: Աղջիկներն արդեն ամուսնացել են և հեռացել ճնշող պատերից: Կացարանում հիմա տան կրտսեր որդին է ապրում՝ ծնողներ հետ: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել:

IMG-58bdaca933bb3dc4cc1b7837ba87fe2c-V

«Շատ դժվարություններ ենք հաղթահարել այս կացարանում: 90-ականներից այստեղ ենք ապրել: Ներսում ջուր և գազ չունենք, խոհանոց էլ չկա: Մի փոքրիկ հատված ենք հարմարեցրել, որն օգտագործում ենք միայն ամռանը. ձմռանն այնքան ցուրտ է, որ ամեն ինչ սառում է: Անունով խոհանոց է, բայց նպատակին չի ծառայում: Անձրևներից ամբողջությամբ դեֆորմացվել է, առաստաղը պոկվել է և դուրսն ու ներսը չեն տարբերվում: Մենք 7 թոռնիկ ունենք: Երբ ամբողջ ընտանիքս հավաքվում է՝ ներսում կանգնելու տեղ չի մնում»,-ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:

IMG-724d2015afab7142a09235d54222db67-V

Ընթացիկ տարվա գարունը որքան դժվար, նույնքան ավետաբեր է եղել Հակոբյանների համար: Ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Համավարակը փոխել է աջակցության մեթոդները. շինհրապարակում կամավորական խմբեր չկան: Ծրագիրը, սակայն, ընթացքի մեջ է: Անշուք կացարանում ծնված ու երիտասարդության տարիներն անցկացրած տղան՝ Մանվելը, փորձում է իրականացնել ծնողների երազանքը և ավարտին հասցնել տարիների կիսակառույցը: Հայր և որդի համոզված են, որ արտաքին աշխարհի հետ ժամանակավոր սահմանափակումների ընթացքը կարող են շինարարությանը ծառայեցնել:

IMG-a22fcdfb8f553efae12bddd6b72673ce-V

Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին ընթանում են ակտիվ աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված ընտանիքները ոգևորված են՝ տարիների երազանքն իրականացնելու հնարավորության համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն էլ կարևոր են համարում աջակցության թիրախն ու նպատակը: Վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից մարդկանց ազատելու որոշումն այս տարի տարածվելու է 37 ընտանիքի վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: