Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Անելիք» բանկը խախտել է ռիսկի գծով նորմատիվը

Վերադարձ լուրերի բաժին

13:43 , 23 Հունվար 2017

Հայաստանյան «Անելիք» բանկը միակն է, որը 2016 թվականի 4-րդ եռամսյակում նորմատիվ է խախտել։ Ինչպես երևում է բանկի միջանկյալ հաշվետվությունից, այն խախտել է մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3/1):

Պարզաբանում. Ի՞նչ է Ն3/1 նորմատիվը։ Ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների, գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:

Այս սահմանափակումը դրված է այն նպատակով, որպեսզի առևտրային բանկը խնդիրների առջև չկանգնի մեկ կամ մի քանի առանցքային վարկառուների անվճարունակության պատճառով։ Այսինքն, արգելվում է 1 վարկառուին որոշակի շեմից ավելի գումար տալ, իսկ շեմը որոշվում է ըստ տվյալ բանկի կապիտալի մեծության։

Կենտրոնական բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվներով՝ բանկի մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 20%-ը։ Մինչդեռ «Անելիք» բանկի այս նորմատիվը, ըստ բանկի 2016 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվության, կազմել է 38.21%:

Նշենք նաև, որ «Անելիք» բանկը 2016 թվականի երրորդ եռամսյակում նույնպես խախտել էր այս նորմատիվը, այն էլ 2 անգամ։
Սակայն բանկը 4-րդ եռամսյակում համալրել է ընդհանուր կապիտալը և  9.8 մլրդ դրամից հասցրել 33 մլրդ դրամի։ Այսինքն, մեծացել է մեկ փոխառուի գծով ռիսկի թույլատրելի շեմը, և այս տարվա առաջին եռամսյակում թերևս բանկին հաջողվի չխախտել այս նորմատիվը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: