Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անգլիայի բանկը ցուցադրել է նոր՝ Ջեյն Օսթինի դիմանկարով 10 ֆունտ-սթեռլինգանոց թղթադրամը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:34 , 19 Հուլիս 2017

Անգլիայի բանկն իր կայքում ցուցադրել է 10 ֆունտ սթեռլինգ արժեքով նոր թղթադրամը, որի վրա պատկերված է գրող Ջեյն Օսթինը: Նման թղթադրամի տպագրումը նվիրված է «Հպարտություն և նախապաշարմունք» գրքի հեղինակի մահվան 200-ամյակին:

Դա Անգլիայի բանկի առաջին թղթադրամն է, որը ունի տակտիլ բնութագրիչներ (կույրերի և թույլ տեսողությամբ մարդկանց համար): Այն պատրաստված է պոլիմերային նյութից, ունի պաշտպանության բարձր մակարդակ և ծառայելու երկարատև ժամանակ:

Ավելի վաղ թողարկվել էր 5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ պոլիմերային թղթադրամ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով: 2020թ. նախատեսվում է ներկայացնել 20 ֆունտ սթեռլինգ արժողությամբ թղթադրամ նկարիչ Ջոզեֆ Մելլորդ Ուիլյամ Թերների դիմանկարով:

Ինչ վերաբերում է Օսթինի դիմանկարով թղթադրամին, ապա այն շրջանառության մեջ կդրվի 2017թ. սեպտեմբերի 14-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները