Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով. Փաշինյանը հանձնարարեց շարունակել քննարկումները

Վերադարձ լուրերի բաժին

13:14 , 08 Հունիս 2018

Առայժմ միայն անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է նվազեցնել 10 դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ուսումնասիրություններով ինչ արդյունքներ են արձանագրվել: Արթուր Գրիգորյանն ասաց, որ վարչապետի հանձնարականի համաձայն շահագրգիռ կողմերի հետ գնահատել են էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերը և հնարավորությունները՝ սակագնի վերանայման հետ կապված:

«Այս պահին սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Դրանք պայմանավորված են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ նախադեպը չունեցող աշխատանքների հետ: Պատմության մեջ չի եղել դեպք, որ ՀԱԷԿ-ն այս կարգով կանգնեցնի գործունեությունը և այնտեղ կատարվեն այս ծավալի աշխատանքներ: Ռիսկեր կան ժամկետից ուշ գործարկման շուրջ, ինչը սակագնի մասով կարող է ունենալ մեծ ազդեցություն: Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ գտնում ենք, որ կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել առայժմ միայն անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը հասնում է 120 հազարի: Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել նրանց տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագինը նվազեցնելու հարցում ունեն երկու տարբերակ. այն իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շրջանակում կամ ՀԵՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածության արդյունքում: Ըստ նախարարի, վերջինս պատրաստ է իր շահույթի հաշվի սակագինը նվազեցնել, և եթե խնդիրը կարգավորվի վերջինիս հետ, ապա պետբյուջե ակնկալվող մուտքերը կմնան նույնը: Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ նախարարի ասածն ընդունում են ի գիտություն: «Խոսեցիք սակագնի նվազեցման ռիսկերի մասին, սակայն չասացիք՝ ոլորտում ունե՞նք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, թե ոչ: Ակնկալում եմ, որ կշարունակեք ուսումնասիրությունները և կգաք զեկույցի, որպեսզի մենք համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է: Առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք: Վերջնական եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աջ ղեկով մեքենաները մինչև 2019թ. մարտի 1-ը կարող են ներմուծվել ՀՀ (տեսանյութ)

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում

Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ (լուսանկարներ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում:

Սպառման անհավասարությունը 2008-2017թթ. աճել է

Սպառման անհավասարությունը 2017 թվականին ավելացել է նաև 2016 թվականի համեմատ՝ 0.286-ից հասնելով 0.289-ի։