Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անանյանի կարծիքով՝ կապիտալ ծախսեր կատարելու առումով որոշակի թերացումներ կան

Վերադարձ լուրերի բաժին

14:32 , 20 Սեպտեմբեր 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի կարծիքով, Հայաստանում տարիներ շարունակ չի հաջողվել կապիտալ ծախսեր կատարելու մշակույթ ձևավորել, ծախսերը կատարվել են ըստ անհրաժեշտության: Անանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ ներկայացված նախագիծը կբերի ազատ դրամական միջոցների ավելացմանը տնտեսության մեջ: Ըստ Անանյանի՝ նախագծով առաջարկվածն ուղղակի ֆինանսական սրսկում է տնտեսություն՝ պարտքերը վերադարձնելու միջոցով: «Գաղտնիք չէ, որ պետական բյուջեի ծախսային մասն իրականացնելիս որոշակի խնդիրներ ունենք, և մեզ շատ դեպքերում չի հաջողվում ծախսերը կատարել այն տեմպով կամ ծավալներով, որը մենք կուզեինք: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Գրեթե միշտ պետական բյուջեի կապիտալ ծախսերը թերակատարվել են: Բայց դա նրանով չի պայմանավորված, որ առանձին պետական պաշտոնյաներ իրենց գործառույթը լավ չեն իրականացնում՝ չնայած, հնարավոր է, որ այդպիսի բաներ ևս լինեն: Տարիներ շարունակ մեզ բոլորիս դեռևս չի հաջողվել կապիտալ ծախսեր կատարելու մշակույթ ձևավորել: Տարիներ շարունակ մենք կապիտալ ծախսերը կատարել ենք ըստ անհրաժեշտության: Դրանք չեն եղել ոլորտի ռազմավարությունից բխող հերթական երկարաժամկետ կամ միջնաժամկետ ծրագրով նախատեսված»,-ասաց Անանյանն ու նշեց՝ կապիտալ ծախսեր իրականացնելու առումով որոշակի թերացումներ ունենք:
Անանյանը նկատեց՝ եթե նախագիծն ընդունվի և իրենց հաջողվի մինչև տարվա վերջ հարկ վճարողներին վերադարձնել ԱԱՀ-ի դեբետային մնացորդները, և հարկատուներն ու տնտեսավարողները լսեն իրենց հորդորներն ու ներդրումներ կատարեն, ապա տնտեսական ակտիվության վրա դա էական ազդեցություն կունենան:

Անդրադառնալով պատգամավորների՝ արտասահմանյան ընկերություններին վերաբերող հարցին՝ նա նշեց՝ այդ մասով այդպիսի մտահոգություն կարող էր լինել, եթե չունենային 2835 հարկ վճարողների ցանկը: Անանյանը վստահեցրեց, որ խոշորների ցանկն ակտիվ աշխատող կազմակերպություններ են, որոնք ունեն ներդրումային ծրագրեր, և դրանք վերաիմաստավորելու և ավելացնելու նախադրյալներ են տեսնում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: