Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այս տարվա առաջին եռամսյակում կառավարությունը հաստատել 146 միլիոն դոլարի 13 ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:54 , 04 Ապրիլ 2019

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք բացվող աշխատատեղերի թիվը՝ 912: Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է:

Վարչապետը նշեց, որ 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է վեց ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ հինգ միլիոն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ: «Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով 6,5 անգամ», – ասաց նա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: