Invalid username or password
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը համոզված է, որ «այս տարի ծիրան ոչ միայն ուտելու ենք, այլև արտահանելու»: Լրագրողների հետ հանդիպմանը Պետրոսյանն ասաց, որ նախնական կանխատեսումներով՝ ծիրանի միջին բերք է ակնկալվում, ապա համոզմունք հատնեց, որ ծիրանի գինն այս տարի ևս նախորդ տարիներից էականորեն չի տարբերվի, իսկ հասունացած, լավագույն պտուղները բաժին կընկնեն տեղական սպառողին:
«Երբ բերքը քիչ է, դա նպաստում է, որ ձևավորվեն ավելի խոշոր պտուղներ, լավ ապրանքային տեսքով, որոնց հիմնական մասը պիտանի են դառնում արտահանումների համար»,-ասաց նա: Գյուղատնտեսության նախարարի տեղակալը ծիրանի մշակությամբ զբաղվող այգեգործներին հորդորեց լրացուցիչ միջոցառումներ իրականացնել ծակոտկեն բծավորության դեմ պայքարի կազմակերպման համար: «Վտանգ կա և հիվանդության բուռն զարգացման դեպքում, մենք կկորցնենք բերքի ապրանքային տեսքը, և բնականաբար նման պտուղները արտահանման համար պիտանի չեն կարող լինել»,-հավելեց Պետրոսյանը:
Դիտումներ 573
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։