Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- Վլադիմիր Կարապետյանը՝ նախագահականում վարչապետի ասածի մասին

Վերադարձ լուրերի բաժին

20:10 , 19 Օգոստոս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փակ հանդիպման ընթացքում հայտնել է, որ այս պահին նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը: Վարչապետի մամուլի խոսնակը հորդորեց սպասել հարցի ուսումնասիրման ընթացակարգերի ամբողջական ավարտին:

«Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական որոշումների: Ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու թե՛ պետական հիմնարկների հետ, թե՛ հասարակության տարբեր շերտերի հետ: Մի քանի ժամ հետո կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»,- նշեց նա: Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ շուտով պարզ կլինի` Նիկոլ Փաշինյանը կայցելի՞ Ամուլսար, թե ոչ:

ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումը Ամուլսարի շահագործման հարցով: Հանդիպումը փակ էր, բայց տեղեկություններ կան, որ մասնակցել են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ կողմեր: Բաղրամյան, 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ ցույց են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:

«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանված: Սահմանային գետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում է, որպեսզի ՍՋՈւՏ-ից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, որոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա, ընդհանուր առմամբ բավարար են», – ասված է եզրակացությունում:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողներին հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի բանկերը՝ 1000 խոշոր հարկատուների շարքում

Նրանք ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել մոտ 55 միլիարդ դրամ հարկ:

Հայտնի է Տիգրան Սարգսյանի պաշտոնը ԵՏՀ կոլեգիան ղեկավարելուց հետո

60-ամյակը նշող ՀՀ նախկին վարչապետը գլխավորելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։