Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվել». վարչապետը՝ Վանաձորի քիմիական գործարանի մասին

Վերադարձ լուրերի բաժին

15:52 , 19 Հունվար 2017

Այսօր Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարապետյանը հանդիպել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի առջև հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց աշխատավարձերի խնդրին լուծում տալու համար: Վճարվել է 166 մլն դրամ ամբողջ աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Անդրադառնալով քիմիական ձեռնարկության հետագա գործունեությանը և ԽՍՀՄ տարիներին աշխատանքի հաջող փորձի մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այն նախկինում եղել է մեծ երկրի մի հատված, երբ չկար մատակարարման, շուկայի սպառման խնդիր: Այդ պարագայում ձեռնարկությունն ունեցել է գործունեության բնականոն ռեժիմ: Անկախությունից հետո մենք կանգնել ենք այլ խնդիրների առջև, բազմաթիվ փորձեր են արվել, որպեսզի ներդրողը գա, կարողանա այդ բիզնեսը կազմակերպել և հասկանալի է, որ նա պետք է կարողանա այդ ապրանքը վաճառել: Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվել և’ օբյեկտիվ, և’ սուբյեկտիվ պատճառներով: Այս պահին գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը: Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»:

Կարեն Կարապետյանը գործարանի աշխատակիցներին և մասնագետներին ևս հորդորել է ներկայացնել առաջարկություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։