Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այսօր վերաբացվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿի «ԱՐՑԱԽ» մասնաճյուղը

Վերադարձ լուրերի բաժին

18:33 , 05 Մարտ 2018

 

Այսօր վերաբացվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի «ԱՐՑԱԽ» մասնաճյուղը: Ինչպես տեղեկացնում են բանկի լրատվական ծառայությունից, «ԱՐՑԱԽ»-ն Արցախի Հանրապետության միակ մասնաճյուղն է, և այն գտնվում է Ազատամարտիկների 9 հասցեում:

Հաճախորդներն «ԱՐՑԱԽ» մասնաճյուղի ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30-ը: Տվյալ մասնաճյուղը նպատակ ունի նպաստելու Արցախի Հանրապետության տնտեսության զարգացմանը:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի՝ միջազգաին և զարգացման գծով տեղակալ Ա. Մանրիկյանն իր խոսքում նշեց. «Մենք մշտապես վերանայում ենք Բանկի մասնաճյուղային ցանցը՝ ընտրելով առավել լուսավոր, ընդարձակ  սրահներ՝ իհարկե դիտակենտրոնում ունենալով մեր հաճախորդներին և նրա պահանջմունքները: «ԱՐՑԱԽ» մասնաճյուղի նոր սրահը ևս հնարավորություն կտա մեր հաճախորդներին ֆինանսական խորհրդատվություն ստանալ և իրականացնել բանկային գործարքներ առավել հարմարավետ սրահում»:

Նորաբաց մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը` տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և ձգտելով բարձրորակ սպասարկման` որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն և հետևողական:

«Հետագայում ևս Բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով և շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց»,- նշեց Ա. Մանրիկյանը:

Այն հարցին թե Բանկն ինչ առաջիկա պլաններ ու զարգացման ծրագրեր է նախատեսում գործադիր տնօրենի՝ միջազգաին և զարգացման գծով տեղակալ Ա. Մանրիկյանը պատասխանեց. «Բանկը առաջիկայում ևս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը՝ հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ և շուրջօրյա սպասարկում»:

Բանկն այսօր արդեն ունի 49 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 26-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: