Invalid username or password
Այսօր Երևանում մեկնարկում է Հայկական Ինտերնետ կառավարման երկրորդ համաժողովը (ArmIGF), որի թեման է՝ Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար։
Համաժողովը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:
Համաժողովի հիմնական նպատակն է`
– տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին,
– բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը,
– ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը,
– ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական կայք։
Դիտումներ 1481
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:
Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: