Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Այսօր մեզ պետք է ոչ թե 1-2 տոկոս տնտեսական աճ, այլ հիմնարար գործողություններ». Արծվիկ Մինասյան

Վերադարձ լուրերի բաժին

17:01 , 01 Սեպտեմբեր 2016

Հայաստանը ունակ է իր մարդկային կապիտալը, մարդկային ներուժը դարձնել տնտեսական զարգացման հիմնական մրցակցային առավելությունը: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է անել դա նույնիսկ երկու հարևան երկրների կողմից շրջափակման և պատերազմական վիճակում գտնվելու պայմաններում: «Այս գործոնները սահմանափակում են մեր հնարավորությունները, սակայն չեն վերացնում դրանք: Մեզ պետք են լրացուցիչ ջանքեր, որպեսզի կարողանանք մարդկային կապիտալն օգտագործելու եղանակով մեր տնտեսությունն առաջ տանել»,- նշել է նա:

Ա. Մինասյանը նաև հավելեց, որ որևէ տնտեսական ցուցանիշ չպետք է հուսահատեցնի կամ այնքան ոգևորի, որ դադարենք գործել: «Այսօր մեզ պետք է ոչ թե 1-2 տոկոս տնտեսական աճ, այլ հիմնարար գործողություններ, որոնց կհետևեն երկարաժամկետ և երկնիշ տնտեսական աճերը»,- ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: