Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այսօր Հայաստանում առաջին դասարան է հաճախել 39 հազար աշակերտ. մարզերում նրանց թիվը զգալի աճել է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

09:42 , 01 Սեպտեմբեր 2018

Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրել են`մի շարք գործոններով պայմանավորված՝ առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել:

«Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000 է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով` առարկայական փոփոխություններ կամ ավելացումներ չեն եղել:

Առաջին դասարանցիների զգալի աճ է նկատվել հատկապես մարզային դպրոցներում: Նման ցուցանիշը հիմնավորում են ինչպես ծնելիության աճով, այնպես էլ արտերկրից` հատկապես Ռուսաստանից ներգաղթով:

Արագածոտնի մարզի դպրոցներ այս տարի կհաճախեն 1866 առաջին դասարանցիներ՝ նախորդ տավա 1806-ի համեմատ: «Ավելացումը հիմնականում պայամնավորված է նրանով, որ այս տարի արտերկրից շատ են վերադարձել»,- ասել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռուզաննա Նալբանդյանը:

Իսկ Շիրակի մարզն այս տարի, նախնական տվյալներով, կունենա 3100 առաջին դասարանցի՝ նախորդ տարվա 3011-ի համեմատ: Ավելացել է նաև դպոցների ընդհանուր աշակերտների թիվը: Մարզպետարանի կրթության բաժնից ավելացումը ևս հիմնավորել են արտերկրից վերադարձածների մեծ թվով: Իսկ առաջին դասարանցիների թվի ավելացումը նաև ծնելիության աճի արդյունք համարեցին:

Վայոց ձորում առաջին դասարանցիների թիվը ևս ավելացել է՝ նախորդ տարվա 663-ի համեմատ դառնալով 686: Մարզպետարանի կրթության բաժնից նշեցին՝ այս տարի Հայաստանի այլ վայրերից զինվորականների երիտասարդ ընտանիքներ են գնացել մարզ: Եվ աճը, հավանաբար, հենց դրա արդյունքն է նաև:

Տավուշի մարզում ևս թե՛ առաջին դասարանցիների, թե՛ դպրոցների աշակերտների ընդհանուր թվի զգալի ավելացում է նկատվում: Այս տարի առաջին դասարան կհաճախի 1650 աշակերտ, նախորդ տարի ցուցանիշը եղել է 1553: Դպրոցների ընդհանուր աշակերտների թիվն այս տարի 16 հազար 916 կլինի՝ նախորդ տարվա 15 հազար 942-ի համեմատ: Մազպետարանից նշեցին` ավելացումը նաև ներգաղթի արդյունք է: Մարզ այս տարի շատ են վերադարձել արտերկրից, հատկապես՝ Ռուսաստանից:

Աննա Գրիգորյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրոպական միությունը 12,5 մլն եվրո է տրամադրել ԹՈՒՄՈ-ին

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը» լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ ստեղծելու համար: b4b.am-ի հաղորդմամբ` նախագծի մեկնարկը տրվեց մարտի 19-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ այս նախաձեռնության, […]

Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է Կառավարության առանջնայնությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Գրիգորյանի գրասենյակը։ Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և շեշտել, որ դրանք համահունչ են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության […]

«Սփյուռքում ոգևորությամբ և հպարտությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին»,- Ջեյմս Թուֆենկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը ողջունել է Ջեյմս Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ նշելով, որ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զարգացման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը տնտեսական […]