Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այսօր կնքվել են ԵԱՏՄ-Իրան և ԵԱՏՄ-Չինաստան համաձայնագրերը

Վերադարձ լուրերի բաժին

17:25 , 17 Մայիս 2018

Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր Աստանայում կնքվեց ԵԱՏՄ – Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով գտնվում էր Աստանայում։

«Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։

Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար», – գրել է Ավինյանը։

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ այսօր կնքվել է նաև ԵԱՏՄ – Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիրը։

«Հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան – Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում», – գրել է փոխվարչապետը և ավելացրել, որ համաձայնագրի ստորգրման մեջ մեծագույն ներդրում է ունեցել հայկական բանակցային կողմը, որը աշխատել է դեռևս նոր կառավարության ձևավորումից առաջ։ «Սա մեծապես այդ թիմի ձեռքբերումն է»,- գրել է նա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Սարգսյանն ԱՊՀ երկրներին կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման աշխատանքին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքին միանալու կոչ է արել: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Սարգսյանն այդ մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքումը: «Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, […]

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը

Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարության մամուլի բաժինը: Հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսության գերակա […]

ՀՀ դեսպանը և բելառուս նախարարը կարևորել են առևտրաշրջանառության աճը

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 12-ին հանդիպել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի (Владимир Колтович) հետ։ B4b.am-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացրեց, որ հանդիպմանը վերահաստատվել են Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման միտումը, ինչպես նաև՝ բելառուսական շուկա հայաստանյան արտադրանքի արտահանման ծավալների և անվանացանկի ընդլայնմանն […]