Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք». Նախագահը վստահ է, որ հունվարի 1-ից «թռիչքաձև գնաճ» չի լինի

Վերադարձ լուրերի բաժին

11:40 , 15 Դեկտեմբեր 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը: Պատասխանելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելու՝ ընդդիմության առաջարկի վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքը այդտեղ բացարձակապես ռացիոնալություն չի տեսնում և որևէ լուրջ փաստարկ չի լսել։

Հաղորդավարի դիտարկմանը, որ հունվարի 1-ից 900 ապրանքներ կարող են թանկանալ՝ հանգեցնելով թռիչքաձև գնաճի (խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ պայմանավորված՝ որոշ ապրանքների դրույքաչափերի վերանայմանը) և , երկրի նախագահը պատասխանել է, որ դա էական ազդեցություն ունենալ չի կարող։

«Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճերի առումով, և ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով: Ես դա ենթադրաբար չեմ ասում, երբ մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը և ի՞նչ, մեր երկրում եղա՞վ թռիչքաձև գնաճ, իհարկե՝ չեղավ, ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ և այդ ազդեցությունը նաև փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով՝ ավելի էժան գներով, և, կարծում եմ, այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք և այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ 2016 թվականին մեր երկրում, ընդհակառակը, գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, որ չեն կարող ժխտել և այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք:

Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ, թեև, բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպը այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:

ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ

ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Ոմանք ասում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են և երկրի տնտեսությանը օգուտ չեն տալիս