Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այստեղ ուղղակի աննկարագրելի մթնոլորտ է. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Երևանի գինու օրեր»-ին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:46 , 04 Մայիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկակացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա միջոցառման մեկնարկը տրվել է մայիսի 3-ին:

«Ուշ ժամի եկել ենք, կարծում էինք, որ «Երևանի գինու օրերը» վերջացած կլինի, սակայն պարզվում է, որ «նոր է սկսվել»: Այստեղ ուղղակի աննկարագրելի մթնոլորտ է: Դժվար է հավատալ, թե ինչ է կտարվում Երևանի Սարյան փողոցում: Այս տարի փառատոնը հասել է նաև Մոսկովյան փողոց»,-Սարյան փողոցից «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեց, որ անցյալ տարի ևս մասնակցել էին, այդ ժամանակ փառատոնը սկսվում էր Թումանյան խաչմերուկից, այս տարի ընդլայվել է, սկսվում է համարյա Բաղրամյան պողոտայի ու Մոսկովյանի խաչմերուկից:

«Շատ օտարերկրացի հյուրեր, զբոսաշրջիկներ կան, կարճ ասած՝ այս փառատոնը դառնում է մեր երկրի կարևորագույն բրենդներից մեկը»,-ասաց վարչապետն ու կոչ արեց մյուս տարի անպայման մասնակցել:

Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին ներկայացված է 25 տաղավար, 30-ից ավելի ռեստորաններ: Միջոցառումն անցկացվում է Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան և Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին և Սպենդիարյան խաչմերուկների հատվածում։ Միջոցառմանը ներկա էին նաև պատգամավորներ, քաղաքական, մշակութային գործիչներ: Այն կշարունակվի նաև մայիսի 4-ին, ժամը 19:00-ից մինչև 23:00-ն:

«Երևանի գինու օրերը» նպաստում է Հայաստանի և մասնավորապես՝ Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունը ընդարձակվել է ԱՊՀ բոլոր երկրներից ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա։ Այս տարի տարածքը շատ ավելի ընդարձակ է։ Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։ Փաթեթներն իրենց մեջ ներառում են գինու ապակե բաժակ «Գինու Օրեր» ապրանքանիշով, կտորից հարմարավետ պատյան, հայաստանյան և արցախյան գինի արտադրողների տեղեկատվական գրքույկ, 20% զեղչի կտրոններ մասնակից մի քանի ռեստորաններից՝ ցանկացած ուտեստ 20% զեղչով գնելու համար, վաճառվելու են նաև հավելյալ կտրոններ 500 դրամ արժողությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: