Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

11:49 , 25 Մայիս 2017

Այսօր կառավարության նիստում հանձնարարականները վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթների վերաբերյալ դիտարկումներով:

Ըստ նրա` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 2016-17թթ. ձևավորված 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունները չմարելու հետևանքով հարուցվել է 2100 վարույթ, չնայած կարելի էր որոշ դեպքերում այընտրանքային միջոց կիրառել:

Կ. Կարապետյանը նշել է, որ սնանկության վարույթի տևողությունը երկար է, գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար:

Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարել է երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով բռնագանձման և համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին վարչապետը հանձնարարել է երկամսյա ժամկետում Սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

«Չափազանց կարևոր աշխատանք է սա, որովհետև իրականում մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ պրակտիկորեն սնանկացման գործընթացների մեջ շատ քիչ ունենք օրինակներ առողջացման, բոլոր մասնակիցների այդ պրոցեսի բավարարման և ընդհանրապես այդ պրոցեսը դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»,- ասել է Կ. Կարապետյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն և ՀԾԿՀ-ն թույլատրել են «Բիլայնի» և «Թիմի» միավորումը

Մայիսին ՏՄՊՊՀ-ն կարճել էր «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը:

Նոր փորձ միկրոբիզնեսի աջակցության գործում

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը:

Պետական պարտքը 7 մլրդ 721.8 մլն դոլար է

Մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 5.9 մլն դոլարով: