Invalid username or password
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։ «ASWA» բջջային հավելվածը անվճար հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների համար՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։
Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, որն ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում։ Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (on-line) ռեժիմով։ Բջջային hավելվածի օգտագործումը մատչելի է: Հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին: Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկատվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։
«Ուշադրությու՛ն․ Ձեզ պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ բջջային հավելվածի միջոցով գրանցվող պատահարների մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել և համոզվել, որ Ձեր ԱՊՊԱ պայմանագրում լրացված է ճիշտ էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշված է սխալ էլեկտրոնային փոստի հասցե, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը և ճշգրտեք այն»,- նշված է բյուրոյի հաղորդագրության մեջ։
«ASWA» բջջային հավելվածի հղումներն են` «App Store» հարթակում՝ https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455, «Google Play Store» հարթակում՝ https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa: Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցերին կարող եք ծանոթանալ Բյուրոյի կայքում։
Դիտումներ 1676
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: