Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Այո, վենդենտաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու». Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

13:39 , 29 Մայիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողությունները՝ կոռուպցիոն շղթաների բացահայտման ուղղությամբ, որակում է ոչ թե որպես վենդետա, այլ օրինականության հաստատում: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույցում՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որը պատկանում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: «Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է, և այն, որ մենք հայտարարել էինք, թե վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ, բայց սա որևէ մեկը թող չընկալի որպես թուլության նշան: Այո, վենդենտաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը սա մեկնաբանի որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է պետության նկատմամբ իրենց պարտավորությունները լիարժեք կատարեն և ոչ ոք թող չհամարձակվի ստել պետությանը: «Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ օրինական դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, ու դա թող ԱԱԾ-ի կողմից տեղի չունենա: Այո, ինչ խնդիր դրվի ԱԱԾ-ի առջև, ծառայությունը շատ արագ ու կոշտ կլուծի, բայց ես կոչ եմ անում չհասնել դրան»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոստանալով կարճ ժամանակում հասարակությանն ականատես դարձնել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Նա ընդգծել էր, որ ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե: ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ՍՊԸ-ներ և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի

Nymex. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 16-08-18

NYMEX բորսայի օգոստոսի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։