Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այն, Ինչ հասցրեց իմանալ Forbes-ի հոդվածագիրը Ռուբեն Վարդանյանի մասին՝ 1 ժամում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

15:49 , 12 Հոկտեմբեր 2016

Forbes ամսագրի անգլալեզու վարկածը հոդված է հրապարակել IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։

Հոդվածագիր Բրայան Ռաշիդը գրում է, որ Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենաազդեցիկ բարեգործներից է, ով հիմնել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ «Կարծում եմ՝ պարոն Վարդանյանը լավ գործ է անում»,- գրում է հոդվածագիրը՝ ներկայացնելով իր տպավորությունները, որ ստացել է «Սկոլկովո» մենեջմենթի դպրոցում գործարարի հետ հանդիպումից։

«Ես Ռուբեն Վարդանյանին ուսումնասիրում էի 45 րոպե։ Ես նրա հետ պետք է հանդիպեի, բավական շուտ էի եկել։ Նա այլ հանդիպում ուներ։ Բազմաթիվ մարդիկ էին մոտենում նրա սեղանին։ Նա ողջագուրվում էր նրանց հետ կամ ձեռքով բարևում։ Նա ժպտում էր, սիրալիր էր։ Մարդիկ ոգևորվում էին՝ նրան տեսնելով»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ գործարարի հետ հանդիպումը տևել է մոտ 1 ժամ, և այդ ընթացքում նա արագորեն ներկայացրել է իր պրոֆեսիոնալ ձեռքբերումները։

«Նա հիմնել է Ռուսաստանում առաջին ներդրումային բանկը, «Տրոյկա Դիալոգը»։ Կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին հիմնել են Դիլիջանի United World College (UWC) քոլեջը, միասին հիմնել են RVVZ Foundation-ը, որը հասարակական կազմակերպություն է՝ միտված գլոբալ կրթությանը»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ դպրոցում սովորում են տարբեր ազգությունների ուսանողներ, և դա առաջին UWC դպրոցն է Արևելյան Եվրոպայում։

«Ես ցանկանում էի ավելի շատ տեղեկանալ նրա աշխատանքի և տեսլականի մասին, սակայն ես ունեի ընդամենը 1 ժամ»,- գրում է հոդվածագիրը։

Հեղինակավոր պարբերականը գրում է, որ գործարարը վերականգնում է Հայաստանի տնտեսությունը և բարձրացնում երկրի վարկանիշը՝ նախաձեռնելով տարբեր միջազգային նախագծեր։

«Վարդանյանի հիմնադրամը Հայաստանում իրագործում է մի քանի խոշոր նախագծեր։ Նրանցից մեկը հայկական միջնադարյան Տաթև վանական համալիրի վերականգնումն էր և դեպի վանական համալիր տանող ճոպանուղու կառուցումը։ Այդ գաղափարի շնորհիվ դեպի Տաթև զբոսաշրջային հոսքը տարեկան 4 հազարից հասել է մինչև 150 հազարի»,- գրում է պարբերականը։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև գործարարի մյուս նախագծերին, որոնք հիմնել են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը։

Forbes-ը նաև նշում է, որ Ռ. Վարդանյանը հետխորհրդային տիրույթում ամենանորարարական ուսումնական հաստատություններից մեկի՝ «Սկոլկովո» մոսկովյան դպրոցի հիմնադիրն է։ Այն հիմնվել է 2006թ.։ Այս բիզնես դպրոցը վերջին 10 տարում ավարտել է ավելի քան 12 հազար ուսանող։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։