Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այլ երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 9.68%-ով` կազմելով 353.56 մլն ԱՄՆ դոլար (տե՛ս գծապատկեր 1): 2020 թ.-ի առաջին եռամսյակում, 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 15.98%-ով` կազմելով 164.37 մլն ԱՄՆ դոլար, ինչը հիմնականում բացատրվում է մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ստացվող դրամական փոխանցումների ծավալների 28.15% կրճատմամբ: Դիտարկվող ժամանակահատվածում կրճատվել են նաև այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումները` 8.80%, մինչդեռ ԱՄՆ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը 9.66% աճ է գրանցել: Հարկ է նշել, որ 2020 թ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների կառուցվածքում ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումներին բաժին է ընկել ընդհանուր ծավալի 46.49%-ը, ծավալի կրճատումը հիմնականում պայմանավորված է ՌԴ տնտեսությունում գրանցված զարգացումներով (նավթի գների անկում և դրա հետևանքով ՌԴ ռուբլու արժեզրկում), քանի որ արտագնա աշխատանքի չմեկնելու հետ կապված դրամական փոխանցումների կրճատումը հիմնականում կարտացոլվի 2-4 եռամսյակների տվյալներում:

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած փոխանցումները 2019-2020 թթ. առաջին եռամսյակում (ԱՄՆ դոլար)

transfers_2019-2020

Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա 2020 թ. առաջին եռամսյակում 2019 թ. նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարած փոխանցումների ծավալը կրճատվել է 7.13%-ով` կազմելով 266.18 մլն ԱՄՆ դոլար: Արտահոսքի դեպքում 2020 թ. առաջին եռամսյակում, 2019 թ. նույն եռամսյակի համեմատ, 26.86%-ով ավելացել է արտահոսքը դեպի այլ երկրներ` հիմնականում պայմանավորված է 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին 2019 թ. նույն ամիսների համեմատ արտահոսքի ծավալների 52.06% աճով: Սա կարելի է բացատրել մի քանի հանգամանքով` ֆիզիկական անձանց կողմից արտերկրից պատվիրվող ապրանքների ծավալների աճով (տեխնիկա, հագուստ, կոսմետիկա և այլն), ինչպես նաև գույքի վաճառքից ստացված գումարների ծավալների աճով, որոնք փոխանցվել են այլ երկրներ և այլն: 2020 թ. մարտ ամսին 2019 թ. նույն ամսի համեմատ արտահոսքի ծավալները դեպի ԱՄՆ և այլ երկրներ անկում են գրանցել, մինչդեռ դեպի ՌԴ դրամական փոխանցումներն աճել են 32.06%-ով` կազմելով 36.04 մլն ԱՄՆ դոլար:

2020 թ. առաջին եռամսյակում, 2019 թ. նույն եռամսյակի համեմատ, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած և արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատումը հանգեցրել է զուտ ներհոսքի ծավալների շուրջ 17% կրճատմանը` կազմելով 87.38 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով`դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է ինչպես ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած, այնպես էլ արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատում: Ինչ վերաբերում է 2020 թ. տարեկան ցուցանիշներին, ապա ներհոսքի ծավաների կրճատումը պայմանավորված է լինելու համաշխարհային ճգնաժամով և ուղևորափոխադրումների հետ կապված սահմանափակումների վերացման ժամկետներով, իսկ արտահոսքի դեպքում` ՀՀ տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատմամբ և մեքենաների ներմուծման բումի ավարտով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):

ԵԱՏՄ-ում ստեղծվում են ԱԱՀ գանձման հավասար պայմաններ

Եթե ԱՏԳ ներկրված ապրանքը վաճառվի 180 օրացուցային օրվա ընթացքում, ապա ԱԱՀ-ն ընդհանրապես չի վճարվելու: