Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այլևս աշխատանքի ընդունելիս չի կարելի նշել տարիքային սահմանափակում

Վերադարձ լուրերի բաժին

14:56 , 10 Սեպտեմբեր 2019

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ԱԺ նիստում օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն: Օրենքի նախագծի քննարկման ընթացքում հեղինակը նշել էր, որ մարդկանց, ովքեր ունակ են, ցանկություն ունեն աշխատելու, չի կարելի տարիքի պատճառով չընդունել աշխատանքի:

Աշխատանքի ընդունվելիս որպես խտրականություն ֆիքսելու համար ներկայացվել են մի շարք առաջարկություններ ևս, որոնք ընդունվել և ներառվել են նախագծում: Խտրականությունների շարքին դասվել են նաև մի շարք այլ հատկանիշներ: Արդյունքում ֆիքսվել է, որ խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ եւ անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման եւ փոփոխման եւ դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը: Ուրիխանյանը նկատեց՝ հաճախ տարբեր պատճառներով, սակայն ցանկության բացակայության հիմքով պետական և ոչ պետական հատվածներում մարդկանց ազատում են աշխատանքից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

48167 ստուգում

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ԱՄՀ-ից ներգրավված վարկն անդրադարձել է ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքի վրա

Միջազգային պահուստների կազմի մեջ էականորեն ավելացել է SDR-ի՝ Հատուկ փոխառելիության իրավունքի (ՀՓԻ) տեսակարար կշիռը, որն աճել է նախորդ ամսվա համեմատ ավելի քան 27 անգամ՝ կազմելով 74,4 մլն դոլար։

10.07.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 107.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.2 մլն ԱՄՆ դոլար: