Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այլևս անհրաժեշտ չէ տպագրել գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոններ

Վերադարձ լուրերի բաժին

16:02 , 11 Հուլիս 2019

Կառավարությունը որոշում կայացրեց բյուջեի վերաբաշխում կատարել, որով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պահպանման ծախսերից, տեղեկատվական ծառայություններ հոդվածից գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների համար նախատեսված 2 մլն դրամը վերաբաշխման միջոցով ուղղել «Տեղեկատվական տեխնոլոգիաների խթանում» ծրագրի աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման միջոցառմանը:

Որոշումը պայմանավորված է հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների բրենդը միջազգային շուկաներում ներկայացման անհրաժեշտությամբ՝ նկատի ունենալով, որ գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է:

Որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիական ծառայությունների եւ արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը համապարփակ տեղեկատվություն կմատուցի հայկական տեխնոլոգիական զարգացման նախապատմության եւ հեռանկարների մասին: Բացի այդ, կիրականացվեն միջոցառումներ, ինչի արդյունքում կստեղծվի տեղեկատվական փաթեթ` Հայկական բարձր տեխնոլոգիական զարգացման ուղու մասին:

Փաթեթը նախատեսվում է մշակել հայերեն և անգլերեն լեզուներով, որը նաեւ կիրառելի կլինի եւ տեղական հայկական ըներությունների, եւ միջազգային շուկաներում նոր գործընկերների ներգրավման, ինչպես նաեւ հայկական արտադրանքի բրենդավորման համար:

Հաշվի առնելով, որ սույն թվականի հոկտեմբեր ամսից նախատեսվում են մի շարք միջոցառումներ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հանդիպումներ, ուստի անհրաժեշտ է նշված ծառայությունների ամբողջ ձեռքբերումը իրականացնել մինչեւ 2019 թվականի երրորդ եռամսյակի ավարտը՝ գնման ձեւ սահմանելով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:

Ընդ որում, հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչեւ 80 օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որեւէ ձեւի կիրառումը ժամկետի առումով անհնար է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: