Invalid username or password
Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է նոյեմբերի 27-ից 28-ը Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրե էկոոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել էր բիզնեսի ընդլայնման համար նոր հնարավորություններ փնտրող ընկերություններին, մատակարարներին, փորձագետներին, խորհրդատուներին, ներդրումային քաղաքականության ոլորտի մասնագետներին, ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներին, ներդրողներին աջակցող կառույցների ներկայացուցիչներին:
Երկօրյա միջոցառման ընթացքում էքսպոյի հաճախորդներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրի առավելությունները: Մեր պատվիրակության ներկայացուցիչները պատմել են «eRegulations Armenia» նոր հարթակի մասին, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների համար առավել կարևոր 18 ընթացակարգերը։ «eRegulations Armenia» -ն կծառայի որպես ուղեցույց Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար:
Կարևորելով գործարար և ներդրումային միջավայրի շարունակական կատարելագործումը՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել «eRegulations Armenia» հարթակում զետեղված ընթացակարգերի թիվը՝ միաժամանակ դրանք պարզեցնելով, ինչը կնպաստի կարգավորումների թափանցիկության բարձրացմանը և բիզնեսի ծախսատարության նվազեցմանը:
«eRegulations Armenia» էլեկտրոնային հարթակը ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ջանքերով։
Հայաստանի պատվիրակության կազմում էին․ «ՄԱԶԾ Հայաստան» ծրագրի համակարգող Արտակ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության ներդրումային քաղաքականության բաժնի պետ Կարինա Սարգսյանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցության կառավարիչ Արման Խաչատրյանը։
Դիտումներ 849
2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:
«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: