Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

10:41 , 13 Փետրվար 2019

Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ: Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահնման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով:

Albert_Babayan

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ալբերտ Բաբայանն ասել է. «Հայաստանի արտահանման շուկայում մոտ 688 մլն դոլարի արտահանում բաժին է ընկնում ԵԱՏՄ շուկային: Նույն ծավալով արտահանվում է ԵՄ շուկա և մոտ մեկ միլիարդ էլ` այլ շուկաներ: Այսինքն` արտահանման մոտ 25-26 տոկոսը բաժին է ընկնում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումներին: Եվրասիական շուկա Հայաստանից արտահանվում են հիմնականում ծխախոտ, խմիչքներ, կոշկեղեն, տրիկոտաժ, տեքստիլ, կապի միջոցներ, թարմ միրգ, բանջարեղեն, պահածոյացված բանջարեղեն, թարմ ձուկ, խեցգետին: Ամենակարևորն այն է, որ ԵԱՏՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պատրաստի արտադրանք, այլ ոչ թե հումք»:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի համաձայն` 2018-ի հունվար-դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 989 մլն 499.9 հազար դոլար, որը 2017թ. համեմատ աճել է 11.3 տոկոսով:

Փոխնախարարն արտահանման աճի տեմպը դրական ցուցանիշ է համարում և կարծում է` այն զարգանալու միտում ունի: Բաբայանի կարծիքով` եվրասիական շուկա արտահանում անելու հնարավորությունները պետք է առավելագույնն օգտագործել:

Արտահանման ամենամեծ ծավալը ԵԱՏՄ երկրներից բաժին է ընկել Ռուսաստանին` 666 մլն 501.7 հազար դոլար: Փոխախարարը դա պայմանավորել է նրանով, որ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով ավանդաբար եղել է Հայաստանի ամենամեծ գործընկերը: «Եվ դրանով է պայմանավորված, որ Ռուսաստան արտահանում ենք ավելի մեծ ծավալով ապրանքներ: Նաև Ռուսաստանի շուկան լոգիստիկ առումով ավելի մատչելի է, այն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ մյուս պետություններինը»,-նշել է նա:

Նախորդ տարի նվազել է ԵԱՏՄ երկրներից միայն Ղրղզստան հետ առևտրաշրջանառությունը, այդ թվում՝ արտահանումը` մոտ 45 տոկոսով` կազմելով ընդամենը 970.5 հազար դոլար: Փոխախարարի կարծիքով, հնարավոր է, այդ ապրանքներն ավելի նպատակահարմար է եղել արտահանել այլ շուկա: Դրանք են շոկոլադը, խմիչքը, միրգը, բանջարեղենը: «Հայաստանից կան տնտեսավարողներ, որոնք ծառայություն են մատուցում Ղրղզստանում, հետևաբար քաղաքական որևէ խոչընդոտ չունենք այս երկրի հետ»,-նշել է Ալբերտ Բաբայանը:

Բաբայանը նշեց, որ ԵԱՏՄ արտահանման համար տեխնիկական խնդիրներ լինում են անդամ բոլոր երկրների մասով: Օրինակ՝ Հայաստանից Բելառուս արտահանման համար ալկոհոլային խմիչքների և ծխախոտի համար առկա է սահամանափակում, որը բարդացնում է ապրանքների մուտքն այդ շուկա: «Սակայն նախորդ տարվա 6 ամսվա կտրվածքով տեսնում ենք, որ արտահանվել են նոր ապրանքներ, որոնք նախկինում չէին արտահանվել: Հայաստանն արդեն այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկ է ներկայացրել ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովին: Եվ դա քննարկման փուլում է»,-ներկայացրել է փոխնախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։ Այդ մասին b4b.am-ին հայտնել է նախարարության մամուլի բաժինը: ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և […]

ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհը

B4b.am-ի տեղեկության համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորները Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցը: «Խնդիրը պահանջում է քաղաքական լուծումներ: Խնդիրը տնտեսական չէ: Բայց առայժմ շտապողականություն չենք ցուցաբերում և չենք ասում, թե դա ինչպես է լուծվելու»,-ասել է «Բարգավաճ […]

Կոնյակագործներն անհանգստացած են արտահանման կրճատմամբ: Նրանք դիմել են վարչապետին

Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հետ հերթական հանդիպումից հետո որոշել են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք անհանգստացած են այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով: b4b.am-ի հաղորդմամբ՝ գործարարներն ահազանգում են, որ այն արդեն ունեցել է բացասական ազդեցություններ՝ սկսած արտադրանքի ինքնարժեքի թանկացումից, արտահանման ծավալների նվազումից մինչև արտաքին շուկայում […]