Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի #շահավետգնումներ մարքեթինգային ակցիայի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:58 , 02 Մայիս 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված թվով 11-րդ #շահավետգնումներ մարքեթինգային արշավը:

Խթանող մարքեթինգային արշավի նպատակն էր բարձրացնել սպառողների իրազեկումն անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:

Ամեն տարի Բանկի կողմից իրականացվող խթանող արշավների արդյունքում նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու սովորույթ ունեցող հաճախորդների քանակի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի պահանջարկի մասին:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ #շահավետգնումներ ակցիայի ընթացքում անկանխիկ գործարքների քանակն աճել է 20% -ով, ինչը հնարավոր է դարձել հաճախորդների ակտիվ մասնակցության շնորհիվ:

#շահավետգնումներ ակցիան անց է կացվել 10.12.2018թ. – 10.03.2019թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների միջեւ: Ակցիային մասնակցել են նաև այն քարտապանները, որոնք ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերը ձեռք են բերել ակցիայի ընթացքում:

Մարքեթինգային արշավը հնարավորություն է ընձեռել ՎՏԲ-Հայաստան Բանկի 5 ակտիվ անկանխիկ գործարքներ կատարած հաճախորդներին դառնալ մրցանակակիր` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ դրամական պարգևով:

Համաձայն #շահավետգնումներ ակցիայի պայմանների 100 ամենաակտիվ Visa քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են դեբետային և վարկային քարտերով առավելագույն գումարի և քանակի անկանխիկ վճարումներ Հայաստանի և արտերկրի առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, ստացել են միավորներ հետևյալ սկզբունքով` դեբետային քարտով յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց հաճախորդին հաշվեգրվել է 1 բոնուսային միավոր, իսկ վարկային քարտերով` 2 միավոր:

1(3)

Խաղարկությանը մասնակցել են ամենաշատ միավորներ կուտակած 100 հաճախորդները՝ ակցիայի ընթացքում նվազագույնը 100 000 ՀՀ դրամի անկանխիկ շրջանառությամբ: Խաղարկությունն անցկացվել է ՎՏԲ – Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով` վիճակահանության մեթոդով, և հեռարձակվել է Բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում:

Խաղարկության արդյունքներով յուրաքանչյուրին 1 000 000 ՀՀ դրամ մրցանակ շնորհվեց` Ալլա Արիստակեսյանին, Արտակ Հավհաննիսյանին, Նաիրա Մատինյանին, Արմինե Ամիջանյանին, Սոնա Ղահրամանյանին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: