Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամփոփվեցին «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագրի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

00:03 , 31 Մայիս 2019

ՀՀ Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի մասնակիցները սկսել են հետաքրքրվածություն ցուցաբերել կենսաթոշակային ակտիվների կառավարման, բիզնես հիմնադրելու և այլ խորքային հարցերում: Այդ մասին մայիսի 30-ին «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագրի արդյունքների ամփոփման ընթացքում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Ապրիլ-մայիսի ընթացքում ֆինանսական, տնտեսական տարբեր ցուցանիշների վերաբերյալ գիտելիքների տրամադրման 3 տասնյակի հասնող տարբեր միջոցառումներ իրականացրինք: Բավական մեծ հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն է դրսևորվել մասնակիցների կողմից։ Հենց մասնակիցների կողմից բարձրացվել են տարբեր հարցեր, որոնք իրենց համար հետաքրքրություն են առաջացրել: Կենսաթոշակային ակտիվների կառավարման հետ կապված, գյուղատնտեսական ապահովագրության հետ կապված, լիզինգի, արժեթղթերի շուկայի հետ կապված հարցերն են հետաքրքրել, ինչպես նաև բիզնես սկսելու հետ կապված հարցադրումներ են հնչել»,- ասաց Դարբինյանը։

ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և Ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց, որ ծրագրին մասնակցությունը բավական ակտիվ է եղել:

«Իմ ֆինանսների ամսվա նպատակն է, որ խտացված ձևով, մեկ ամսվա ընթացքում իրականացվեն ֆինանսական կրթման միջոցառումներ այնպես, որ դա ստանա մի էներգետիկ ուժ, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ սկսեն վերանայել իրենց վերաբերմունքը և գիտելիքները ֆինանսական կրթության նկատմամբ: Ծրագրին մասնակցությունը շատ ակտիվ է եղել, այդ տեսանկյունից մենք երբեք խնդիր չենք ունեցել: Մասնակցում են տարբեր տարիքային խմբերի անձինք, և’ ուսանողներ, և’ աշխատողներ»,- նշեց Մկրտչյանը: Ծրագրի փակման արարողության ընթացքում մրցույթի հաղթողներին ու կամավորներին հանձնվեցին մրցանակներն ու պատվոգրերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։