Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամփոփվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» աշխատանքը

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 23 Մարտ 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մարտի 23-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գործակալության կողմից 2017 թվականի ընթացքում իկականացրած աշխատանքների ամփոփմանը և 2018 թվականին նախատեսվող ծրագրերի ներկայացմանը։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» կողմից 2017թ․ ընթացքում իկականացրած աշխատանքները և 2018թ․ նախատեսվող անելիքները

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱԱԳ ԱՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԱԱԳ ԱՓԲԸ) հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ 2013թ. հոկտեմբերի 23-ին:

100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը Հայաստանի տարածքում գործող միակ ապահովագրական ընկերությունն է, որը ծառայություններ է մատուցում՝ ուղղված Հայաստանի ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման հետ կապված հնարավոր վնասների նվազեցմանը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը:

Իր փաստացի գործունեությունը գործակալությունը սկսել է 2015 թվականի սկզբին, և նույն թվականի մարտին արդեն իսկ կնքվել է ապահովագրական առաջին վկայագիրը:

2017 թվականի ընթացքում ՀԱԱԳ-ը ստացել է ընդհանուր թվով 99 դիմում-հայտեր, որոնցից 64-ը բավարարվել են, 9-ը կասեցվել է, իսկ 26-ը՝ մերժվել:

2017 թվականի ընթացքում կնքվել են 329 ապահովագրական վկայագրեր, որոնց ընդամենը ապահովագրական գումարը կազմել է 4,534 մլն ՀՀ դրամ (նախորդ տարվա տվյալների համեմատ աճ 2,07 անգամ), հավաքագրվել է շուրջ 39 մլն ՀՀ դրամ գումարի չափով ապահովագրավճարներ (նախորդ տարվա համեմատ աճ 3,15 անգամ): Հարկ է նշել, որ ՀԱԱԳ 2017-2019թթ. գործունեության գործարար ծրագրով 31.12.2017թ. համար նախատեսվել է 3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրական գումար և 16.1 մլն ՀՀ դրամ ապահովագրավճար, որոնք փաստացի 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն իսկ գերակատարվել են:

Ընդհանուր 4,534 մլն ՀՀ դրամ ապահովագրական գումարից 3,356 մլն ՀՀ դրամ արժեքով ապագովագրական վկայագրերը, ինչը կազմում է ընդհանուր ապահովագրական գումարի շուրջ 74%-ը, կնքվել են ՌԴ արտահանման նպատակով, շուրջ 816 մլն ՀՀ դրամը կամ 18%-ը՝ ԱՄՆ արտահանման նպատակով, շուրջ 252 մլն ՀՀ դրամը կամ 6%-ը՝ ԱՄԷ արտահանման նպատակով, իսկ տարբերություն կազմող շուրջ 110 մլն ՀՀ դրամը կամ 2%-ը՝ այլ երկրներ արտահանման նպատակով:

Միևնույն ժամանակ, ընդհանուր 4,534 մլն ՀՀ դրամ ապահովագրական գումարից 1,891 մլն ՀՀ դրամ արժեքով ապագովագրական վկայագրերը, ինչը կազմում է ընդհանուր ապահովագրական գումարի շուրջ 42%-ը, կնքվել են ալկոհոլային խմիչքների արտահանման նպատակով, շուրջ 1,117 մլն ՀՀ դրամը կամ 25%-ը՝ վերամշակված սննդամթերքի արտահանման նպատակով, շուրջ 894 մլն ՀՀ դրամը կամ 20%-ը՝ թարմ սննդամթերքի արտահանման նպատակով, շուրջ 392 ՀՀ մլն դրամը կամ 9%-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանման նպատակով, իսկ տարբերություն կազմող շուրջ 240 ՀՀ մլն դրամը կամ 4%-ը՝ այլ արտադրանքների արտահանման նպատակով։

2017 թվականի ընթացքում ստորագրվել են համագործակցության հուշագրեր 4 բանկի հետ՝ Հայէկոնոմբանկ, Հայբիզնեսբանկ, Արարատ բանկ և Կոնվերս բանկ։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև ՓՄՁ ԶԱԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հետ
2017 թվականի օգոստոսին համագործակցության քառակողմ հուշագիր է ստորագրվել ԵԱՏՄ անդամ հետևյալ պետությունների համանման ընկերությունների միջև՝ ՀՀ, ՌԴ, Ղազախստան և Բելառուս։

2018 թվականի մարտի 1-ի դրությամբ, ՀԱԱԳ գործունեության արդյունքում կնքվել են ընդհանուր թվով 60 ապահովագրական վկայագրեր, որոնց ապահովագրական գումարը կազմել է շուրջ 656 մլն ՀՀ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ 2,76 անգամ), հավաքագրված ապահովագրավճարը կազմել է շուրջ 8,8 մլն ՀՀ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ 5,5 անգամ):

2018 թվականի ընթացքում նախատեսվում է ընդլայնել ՀԱԱԳ գործիքակազմը՝ ներդնելով համապատասխան նոր ծառայություններ։ Նախատեսվում է նաև ընդլայնել համագործակցությունը Հայաստանի ֆինանսական կառույցների, ինչպես նաև միջազգային համանման ընկերությունների հետ։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԱՓԲԸ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆԿԱՐԱԳԻՐ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: