Invalid username or password
ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանքներ էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 8 ուսանող: Ուսանողների աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողի՝ Հայկ Քալանթարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Դավիթ Մինասյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), համար: «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 104 ուսանող:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Դիտումներ 183
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։