Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամփոփվել են դպրոցական ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:54 , 19 Ապրիլ 2019

Կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից կազմակերպված ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Մրցույթի նպատակն է զարգացնել և խորացնել դպրոցականների գիտելիքները և հմտությունները ֆինանսատնտեսագիտական թեմաների շուրջ, ինչպես նաև ձևավորել արագ և ճկուն մտածելու կարողություն:

Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց, ամեն մարզից ընտրվել է 1 հավաքական թիմ, որը ներկայացրեց իր մարզը Երևանում կազմակերպված կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում:
Մրցույթի ընթացքում թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տնտեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվում էր ոչ միայն ճիշտ պատասխանները, այլ նաև նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը:

Մրցույթի արդյունքում հաղթող թիմ դարձավ Արմավիրի մարզի թիվ 1 ավագ դպրոցի թիմը: Հաղթած թիմը պարգևատրվեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հատուկ մրցանակով և պատվոգրով, իսկ բոլոր թիմերին շնորհվեցին մասնակցության վկայականներ:

Մրցույթի այլ մասնակիցներ նույնպես ստացան զանազան մրցանակներ՝ պատասխանելով ծրագրի գործընկերներ կառույցների կողմից ֆինանսական ոլորտի վերաբերյալ ներկայացված հատուկ հարցերին:

Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի գործընկերներն են՝ Հայաստանի Պատանեկան նվաճումներ ՀԿ, Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Արցախբանկ, ՎՏԲՀայաստան բանկ, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերություն, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերություն:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: