Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամսական 36 մլն դրամ. ով է Հայաստանում ստացել ամենաբարձր աշխատավարձը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Խորագրեր

EXCLUSIVE

20:41 , 04 Մայիս 2016

Պարզվում է՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ոչ միայն այսքան աշխատավարձ են ստանում, այլ նաև ազնվորեն նշում այդ մասին՝ գույքի և եկամուտների մասին իրենց հայտարարագրերում։

Օրինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի կինը` Գայանե Մկրտչյանը, 2012 թվականի տարեկան հայտարարագրի «Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ» տողում լրացրել է 433 մլն դրամի աշխատավարձ։
Ուշադրություն դարձրեք՝ սա կարող է ներառել միայն աշխատավարձը և պարգևավճարները, քանի որ շահաբաժինները, վարձակալության դիմաց վճարներն ու այլ եկամուտները լրացվում են առանձին տողով։

Տարվա կտրվածքով 433 մլն դրամը կազմում է ամսական 36 մլն դրամ, կամ շուրջ 90 հազար դոլար (2012 թվականի փոխարժեքով)։ Սա մինչ այժմ պաշտոնապես հայտարարված ամենաբարձր աշխատավարձն է ՀՀ-ում։

Ընդ որում, 2015 թվականի հայտարարագրի համաձայն՝ Գ. Մկրտչյանը ընդհանրապես եկամուտ չի ունեցել։

Կարդացեք նաև՝ Աղքատացել է արդյոք Սամվել Ալեքսանյանը (վերլուծություն՝ ինֆոգրաֆիկայով)

Թե որտեղ է աշխատում Արսենյանի կինը, հայտարարագրում չի նշվում։ Սակայն հայտնի է, որ Աշոտ Արսենյանն ու իր կինը «Ջերմուկ Գրուպ» ընկերության միակ սեփականատերերն են։

E-register

Ընդհանուր առմամբ, Աշոտ Արսենյանն ու իր կինը 2015 թվականի վերջին միասին ունեցել են 700 մլն դրամի և 4 մլն դոլարի դրամական միջոցներ։ Ամուսինները միասին ունեցել են նաև մեծ ծավալի հանձնած փոխառություններ (իրենց կողմից տրված պարտքեր)՝ 6.3 մլր դրամի և 7.9 մլն դոլարի չափով։

Դրա համար զարմանալի չէ, որ 2015 թվականին նրանց եկամուտները գոյացել են հիմնականում այդ փոխառությունների դիմաց ստացվող մարումներից և տոկոսներից՝ ընդհանուր առմամբ՝ շուրջ 6 մլրդ դրամ նախորդ տարվա ընթացքում։

declaration-indetail

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: