Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ամուլսար. նոր ձեռագիր» ֆիլմն արդեն հասանելի է ամբողջությամբ (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

18:16 , 20 Մարտ 2018

«Լիդիան Արմենիան» ներկայացնում է Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մասին փոքր վավերագրական ֆիլմ: 20 րոպե տևողությամբ ֆիլմը նպատակ ունի պատասխանելու հաճախ տրվող հարցերին այն մասին, թե ինչպես է Ամուլսարի ծրագրում իրականացվելու շրջակա միջավայրի պաշտպանությունը: Մինչ հանքարդյունաբերական ենթակառուցվածքները այս պահին կառուցվում են, ֆիլմում, առանց տեխնիկական մանրամասների ներկայացված է, թե ինչպես են դրանք գործելու հանքի շահագործման ընթացքում:

Ամուլսարի ծրագիրը նախագծվել է միջազգային առաջատար ինժեներական ընկերությունների կողմից: Նախատեսված աղտոտման կանխարգելման և բնապահպանական համապարփակ կառավարման միջոցառումները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում՝ ժամանակակից հանքարդյունաբերական ծրագրերում: Այս տեխնոլոգիաները տալիս են հանքերի անվտանգ շահագործման և շրջակա միջավայրի բազմակողմ պաշտպանության հնարավորություն: Ամուլսարի ծրագրի բոլոր բարդ տեխնոլոգիական գործընթացները և բնապահպանական կառավարման բոլոր միջոցառումներն ամբողջությամբ հնարավոր չէ ներկայացնել 20 րոպե տևողությամբ ֆիլմում: Մեր նպատակն էր հանրամատչելի նկարագրել տեխնոլոգիական գործընթացի որոշ կարևոր մանրամասներ, ինչպես նաև ներկայացնել շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիայի» բնապահպանական թիմի ամենօրյա աշխատանքի մի մասը: Հույս ունենք, որ սա կլինի ևս մեկ քայլ շահագրգիռ բոլոր կողմերին ցուցադրելու, որ Ամուլսարի ծրագիրը լինելու է Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության առաջատար օրինակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում