Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսար. միֆեր և իրականություն

Վերադարձ լուրերի բաժին

17:40 , 16 Սեպտեմբեր 2015

Արմեն Ստեփանյան
Գեոթիմ ՓԲԸ Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու (երկրաբնապահպանություն):

Մի քանի ամիս առաջ հրապարակված հոդվածում անդրադարձել եմ հանքարդյունաբերության ոլորտի միֆերին: Այսօր կցանկանայի կենտրոնանալ մասնավորապես Ամուլսարի վրա, նախ՝առանձնացնելով միֆերը մտահոգություններից: Տարիներ շարունակ բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվել են տարբեր հարթակներում և հիմնավոր մտահոգություններ ունեցողներիցշատերին գոհացրել են պատասխանները: Սա բնավ չի նշանակում, որ որևէ նոր հարց չպետք է առաջանա: Ցանկացած մտահոգություն պետք է պատշաճ պատասխան ստանա: Սակայն, երբ սպառիչ պատասխաններ ստացած նույն անհիմն պնդումները շարունակում են շրջանառվել, դրանք դադարում են մտահոգություն լինել և վերածվում են միֆերի:

Այս տարիներին միֆերն այնքան շատ էին և այնքան արագ էին փոխվում, որ հնարավոր չէ դրանք ներառել մեկ հոդվածում: Դրանցից մի քանիսից հետզհետե հրաժարվեցին նաև հեղինակները: Մի քանիսը դեռևս շրջանառվում են և այսօր կառաձնացնեմ մի մասը
Միֆ 1 Ամուլսարի ծրագիրը անխուսափելիորեն կաղտոտի ամեն ինչ: Ընկերությունը լռում էռիսկերի մասին:

Իրականություն. ճիշտ նախագծված և իրականացվող ոչ մի ժամանակակից ծրագիր չի բերում «անխուսափելի աղտոտման»: Այսօր հանքի շինարարություն է թույլատրվել Մեծ Բրիտանիայում ազգային պարկի տարածքում: Օրինակները շատ են: Հանքերը հնարավոր է շահագործել այնպես, որ աղտոտիչները չարտահոսեն բնական միջավայր և Ամուլսարը հենց այդպես է նախագծված: Անշուշտ, հանքային ծրագրերը զբաղեցնում են մեծ բնական տարածք ևայդ առումով ազդեցությունը մեծ է, ինչպես և ցանկացած այլ համարժեք մասշտաբի, օրինակ՝ լայնածավալ քաղաքաշինական ծրագրի դեպքում: Նույնիսկ առաջին հայացքից այնպիսի «անվնաս» ծրագրերը, ինչպես դահուկային կամ ծովափնյա հանգստավայրը և կամ մեծ գյուղատնտեսական ծրագրերն են, զգալի ազդեցություն ունեն բնական լանդշաֆտի ևկենսաբազմազանության վրա և սխալ իրականացման դեպքում կարող են աղտոտման, հողի և ջրիդեգրադացիայի պատճառ դառնալ: Լուծումը՝ բնապահպանական ազդեցության տարածքըհնարավորինս նվազեցնելը, ապահով ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աղտոտումըկանխելն ու հանքերի դեպքում՝ պատշաճ փակումն ու ռեաբիլիտացիան է: Եթե այսօր դահնարավոր է աշխարհի հարյուրավոր հանքերում, ապա հնարավոր է նաև Հայաստանում:

Այժմ, Ընկերության «լռության» մասին: Միայն ազդեցությունների գնահատումը ԱմուլսարիԲնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման մեջ մոտ 500 էջ է: Կարող եմ միանշանակ պնդել, որ սա հնարավոր ռիսկերը բացահայտելու, գնահատելու և մեղմացման միջոցառումներ առաջարկելու Հայաստանի համար աննախադեպ ծավալի աշխատանք է: Մենք պատրաստ ենք մեղմացման միջոցառումների շուրջ քննարկմանը, սակայն շատ կցանկանայի, որ քննարկումը չսկսվի «ընկերությունը լռում է…» արտահայտությամբ, որն անտեսում է մի քանի տասնյակ բարձրակարգ գիտնականների և մասնագետների մանրակրկիտ աշխատանքը և հազիվ թեկարող է պրոֆեսիոնալ քննարկման սկիզբ լինել:

Միֆ 2 Հանքը կաղտոտի Սևանա լիճը: Այն գտնվում է Սևանի ջրահավաք ավազանում, հետևաբար՝ շահագործումը հակասում է օրենքին:

Իրականություն. հանքը չի աղտողտի Սևանը, և Ծրագիրը չի հակասում Սևանա լճի մասինօրենքին: Հանքաքարի վերամշակման կայանը գտնվելու է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտուց դուրս, ինչպես օրենքն է պահանջում: Կառավարության համապատասխան որոշումներով(2012-2013թթ.) անմիջական ազդեցության գոտին ընդարձակվեց, և ընկերությունը ստիպված եղավ տեղափոխել կույտային տարրալվացման հրապարակի նախկինում նախագծված և թույլատրված տեղադիրքը: Այսպիսով, նախորդ տեղադիրքերը համապատասխանել են օրենքին ևանվտանգության չափանիշներին, սակայն օրենքում կատարված փոփոխությունների հետևանքովընկերությունը վերափոխել է նախագիծը: Բնապահպանական տեսանկյունից կույտային տարրալվացման հրապարակը, դատարկ ապարների լցակույտը և բացահանքերը նախագծված ենայնպես, որ բացառվի աղտոտիչների արտահոսքը բնական միջավայր: Այսպիսով, ոչ միայն Սևանա լիճը, այլև բոլոր շրջակա բնական ընկալիչները՝ հողը, ջուրը (այդ թվում, Արփան և Որոտանը) ևօդը խիստ պաշտպանված կլինեն:

Անկեղծ ասած, որպես մասնագետ, կարծում եմ, Սևանը առօրյաշարունակական աղտոտումից պաշտպանության կարիք ունի: Միֆերը, որ համաշխարհային կարգիժամանակակից  հանքի շահագործումը (այն էլ շրջանառու ցիկլով և 40 կմ հեռավորության վրա) կաղտոտի Սևանը, շեղում են Սևանի իրական խնդիրների վերաբերյալ քննարկման հնարավորությունից:

Միֆ 3 Ցիանիդը անխուսափելիորեն կտարածվի ողջ շրջակայքում, կմնա տասնամյակներ և կթունավորի ամեն ինչ: Ցիանիդն արգելված է զարգացած աշխարհում:

Իրականություն. այն չի տարածվի շրջակայքում, քանի որ ենթակառուցվածքների նախագծումըապահովում է պատշաճ կառավարում և այն արգելված չէ «զարգացած աշխարհում»: Ի դեպ, համառոտ տեղեկանք, որ կհաստատի ցանկացած քիմիկոս. ցիանիդը չունի երկարարաժամկետազդեցություն, քանի որ այն շատ ռեակտիվ, անկայուն միացություն է և բաց միջավայրում օդի ևարևի լույսի հետ փոխազդեցության ժամանակ կարճ ժամանակում վերածվում է այլ՝ անվնաս քիմիական միացությունների:

Բազմիցս և տարբեր առիթներով պատմել ենք, թե ինչպես էօգտագործվում ցիանիդը ոսկու կորզման մեջ:  Ուզում եմ պարզապես ամփոփել. ցիանիդը իսկապես թունավոր քիմիական նյութ է, որն օգատգործվում է ոչ միայն հանքարդյունաբերությանմեջ այլև շատ այլ ճյուղերում, ինչպես օրինակ դեղագործությունն ու կոսմետիկայիարտադրությունը: Այո, անփույթ կառավարման դեպքում, այն կարող է վնաս հասցնել: Սխալ վարվելու դեպքում ամնիջական վնասի ռիսկը առաջին հերթին ցիանիդի հետ աշխատող անձնակազմին է  վերաբերում, իսկ բնական միջավայրում ցիանիդը երկար չի մնում: Ինչպես և ցանկացած այլ արդյունաբերության մեջ կիրառվող այլ քիմիական նյութերի դեպքում, անվտանգության երաշխավորը տեխնոլոգիան է, անվտանգության կանոնները և ենթակառուցվածքների պատշաճ կառավարումը: Ցիանիդը կիրառվում է աշխարհի հարյուրավոր հանքերում, ներառյալ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և այլուր: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև անվտանգությանն ուղղված միջոցառումները, որոնք և կիրառվելու են Ամուլսարում:

Միֆ  4 Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային է. այն  անխուսափելիորեն իր շուրջն ամեն ինչ կենթարկի թթվային աղտոտման: Ընկերությունը լռում է այդ մասին:

Իրականություն. նախ՝ Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային չէ, այն օքսիդային է: Հանքաքարն ինքնին թթվային չէ: Ընդամենը մի քանի րոպեում կարելի է ստուգել այս առցանց մատչելի փաստը՝ հրապարակային հայտարարություն անելուց առաջ: Ինչ վերաբերում է թթվայինապարների դրենաժի հավանականությանը, թեև հանքաքարը սուլֆիդային չէ, սակայն դատարկապարների հանքայնացված պիրիտներում բնականից առկա է որոշակի, համեմատաբար փոքրքանակությամբ ծծումբ: Թեև դատարկ ապարների լցակույտում ծծմբի կոնցենտրացիան բարձր չէ, այն ամեն դեպքում կառավարվելու է: Գրեթե ցանկացած հանքավայր  այս կամ այն չափով ունիայս խնդիրը, և տարիների ընթացքում մշակվել են մի շարք արդյունավետ կառավարմանմիջոցներ:

Նախորդ հարց ու պատասխանում բացատրել ենք, թե կառավարման ինչ միջոցառումներ են իրականացվելու Ամուլսարում: Ամփոփելով ասեմ, որ թթվային ապարներ առաջացնող նյութ առկա է փոքր քանակությամբ և դա կառավարելի է, ինչպես և աշխարհի հարյուրավոր հանքերում: Հետևաբար՝  ոչ, թթվային աղտոտում տեղի չի ունենա:

Հետաքրքիր է, որ վերջին 5 տարիների ընթացքում լսել եմ հանրային հարթակում քննարկվող երևակայական ամեն տեսակի խնդիր, և միայն վերջին ամիսներին թթվային ապարների դրենաժիմասին հարցը բարձրացվեց այն պնդմամբ, որ Ընկերությունը թաքցնում էր այս «օրհասական» խնդիրը: Մինչդեռ հարցը մանրակրկիտ ներկայացված է ինպես Ծրագրի ՇՄԱԳ-ում, անպես էլ՝ԲՍԱԳ-ում:

Հարցին անդրադարձել ենք նաև Ամուլսարի մասին փաստագրական ֆիլմում 2013-ին: Այնպես որ, տեղեկատվությունը միշտ էլ հրապարակայնորեն մատչելի էր: Որոշ կոնկրետ հարցերի պատասխաններ, այն է՝ ինչպես են իրականացվել թթվայնության թեստերը, կառավարման միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են ԲՍԱԳ-ում: Գնահատելի կլիներ, եթե հետաքրքրություն ցուցաբերողները ժամանակ հատկացնեին ԲՍԱԳ-ի գոնե այդ հատվածը կարդալու համար:

Միֆ 5  Հանքը անխուսափելիորեն կոչնչացնի բուսական և կենդանական աշխարհը ողջ շրջակայքում, Ընկերությունը ոչինչ չի ասում կենսաբազմազանության խնդիրների մասին:

Իրականություն. կրկին,  կարող եմ փաստել, որ վերջին 7 տարվա ընթացքում ընկերությունը տեղական և միջազգային փորձագետների հետ իրականացրել է աննախադեպ ծավալի աշխատանք կենսաբազմազանության վերաբերյալ բազային տվյալներ հավաքագրելու նպատակով՝ ծախսելով մի քանի հարյուր հազար դոլար: ԲՍԱԳ-ում մոտ 100 էջ նվիրված է կենսաբազմազանության վրաազդեցությանը: Եվս 100 էջ նկարագրում է կենսաբազմազանության կառավարման ևգործողությունների ՝ մի քանի միլիոն դոլար արժողության ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու կենսաբազմազանության պահպանությունը, ազդեցության մեղմացումը և հատուցումը՝ «հաշվեկշռի ոչ մի կորուստ» սկզբունքով:

Դժվարությամբ կարող եմ որևէ այլ ոլորտ նշել, որտեղ նման ծավալի բնապահպանական միջոցառումներ նախատեսված լինեն: Անկասկած, հանքի ենթակառուցվածքները զբաղեցնելու են որոշ տեսակների կենսամիջավայրը, ինչպես ցանկացածլայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ՝ այդ թվում նաև գյուղատնտեսական: Պատշաճ կառավարման դեպքում հնարավոր է ապահովել հազվագյուտ տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանություն, և Ամուլսարի ծրագիրը այդպես է նախագծվում: Միայն մեկ բուսատեսակի պահպանման համար Ընկերությունը հատկացրել է շուրջ 700,000 ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ դա նկարագրում է մեր մոտեցման բծախնդրությունը:

Միֆ  6. Ջերմուկի հանքային աղբյուրները կոչնչանան:

Իրականություն. Ոչ, նման բան տեղի չի ունենա: Մենք ծախսել ենք հարյուր հազարավոր դոլարներ և տարիներ, բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելու համար, որպեսզիպարզենք արդյո՞ք հանքը որևէ ազդեցություն կունենա Ջերմուկի ջրերի վրա: Թե ինչու Ջերմուկիաղբյուրների վրա ազդեցություն չի լինի համառոտ նկարագրել ենք վերջերս հրապարակված  հարց-պատասխանում: Մանրամասները՝ այդ թվում, մոդելավորման, թեստերի, գիտական մեթոդներիվերաբերյալ ինֆորմացիան,  հասանելի են ԲՍԱԳ-ում:

Կցանկանայի իմանալ, թե որքա՞ն ռեսուրս ևժամանակ է ներդրվել այն հետազոտության մեջ, որն «ապացուցում է», որ Ջերմուկի ջրերըազդեցություն են կրելու:. Որտե՞ղ է հնարավոր ծանոթանալ գիտական աշխատանքներին ևկիրառված մեթոդներին: Իհարկե, մտադրություն չունեմ անտեսելու լիովին հասկանալի էմոցիոնալ ընկալումը. մենք միշտ պատրաստ ենք անդրադառնալ բոլոր հարցերին: Այնուամենայնիվ, կարծումեմ, որ «Ջերմուկի ջրերը կոչնչանան» բնույթի հայտարարությունները, որոնք չունեն որևէ գիտականհիմնավորում, անլրջացնում են բանավեճը: Երբ Ընկերությունը ասում է, որ Ծրագիրը ազդեցություն չի ունենա Ջերմուկի ջրերի վրա, այդ հայտարարությունը հիմնավորված է անկախ հետազոտություններով, ոչ թե էմոցիաներով: Եվ բոլորիս համար շահեկան կլինի, եթե այս սկզբունքը կիրառենք ցանկացած բանավեճում, և ոչ միայն Ամուլսարի դեպքում:

Միֆ 7 Հանքը չի կարող լինել շահութաբեր՝ 1 տոննա հանքաքարում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Զարգացած երկրներում նման հանքեր չեն գործում:

Իրականություն. զարմանալիորեն, այս տարիների ընթացքում լսել ենք հակասական մեղադրանքներ, երբեմն՝ նույն մարդկանցից, մեկ՝ որ ընկերությունը գերշահույթ է ստանալու, մեկ էլ՝ որ հանքը չի կարող լինել շահութաբեր:

Ոչ մեկը, ոչ մյուսը ճիշտ չէ: Աշխարհում կան բազմաթիվ հանքեր՝ տոննայում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Օրինակ՝  Cripple Creek and Victor հանքն ԱՄՆ-ում, Eagle Gold ծրագիրը Կանադայում, և այլն: Ավելին, ամբողջաշխարհում այսօր ոսկու միջին պարունակությունը տոննայում կազմում է մոտ 0.8 գրամ, և բարձրպարունակությամբ հանքերը շատ հազվադեպ են: Սակայն, ընկերությունը գերշահույթ չի ունենալու, ինչպես շատերը պնդում են: Հատկապես, երբ խոսքը մեծ կապիտալ ներդրում պահանջող նոր ծրագրի մասին է:

Ըստ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) զեկույցի՝ աշխարհում հանքային արտադրության արժեքի ավելի քան 70%-ը կազմում են հիմնականում երկրի ներսումծախսվող գործառնական և կապիտալ ծախսերն ու աշխատավարձերը: Այսպիսով՝ բաժնետերերիշահույթը և երկրի օգուտները բավական հավասարակշռված են: Դա վերաբերում է նաևԱմուլսարին:

Միֆ 8. Ամենը դավադրություն է, սկսած Ընկերության ղեկավարության կազմից մինչև ընկերության գրանցման վայրը և բաժնետոմսերի արժեքը:

Իրականություն  գրող Դեն Բրաունը ասում է. «Բոլորը սիրում են դավադրությունների տեսություններ». ի վերջո, դրանք ավելի հետաքրքիր են, քան փաստերը:

Բանն այն է, որ երբեմն դավադրության տեսաբանները սկսում են խեղաթյուրել փաստերը, որպեսզի դրանք համապատասխանեցնեն իրենց  տեսություններին: Օրինակ՝ 2013-ին Լիդիանի տնօրենների խորհրդի անդամներից մեկը խորհրդում ընգրկվելուց ընդամենը մի քանի ամիս անց հեռացավ խորհրդից՝  պետական պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Այնպես որ, նա ընկերությանը որևէ առնչություն չունի արդեն 2 տարի: Բայց մինչ օրս հայկական մեդիայում նա հաճախ հիշատակվումէ որպես խորհրդի անդամ և այս «փաստի» շուրջ դավադրության տեսություններ են կառուցվում: Մինչդեռ, մի քանի վայրկյան է պահանջվում Ընկերության կայքից տնօրենների խորհրդի անդամների ցանկին ծանոթանալու համար: Լ

իդիանը ցուցակված ընկերություն է, և ցանկացածտեղեկատվություն խորհրդի կամ ղեկավար կազմի, ֆինանսական հաշվետվությունների և խոշոր բաժնետերերի մասին հրապարակայնորեն մատչելի է: Սա նաև վերաբերում է բաժնետոմսերի գնի տատանմանը և տատանումների պատճառների մասին ֆինանսական վերլուծություններին:

Կամ. ըստ այլ տեսության, եթե ընկերությունը գրանցված է «օֆշորում», ապա դա Հայաստանին հարկ չվճարելու և «թաքնվելու» համար է արվում:

Իրականությունը ավելի պարզ է:

Լիդիանը Ջերսիում ռեզիդենտ կազմակերպություն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Լիդիանը գրանցված է և վերահսկվում է Ջերսիի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի կողմից, որի տեղեկատվությունը բաց է հանրության համար:Լիդիանի վրա տարածվում են նաև Տորոնտոյի ֆոնդային բորսայի և Օնտարիաոյի արժեթղթերի հանձժաժողովի կանոններն ու օրենքները: Երկու դեպքում էլ պահանջվում է տեղեկատվության մատչելիություն: Ջերսին հարմար է շատ ընկերությունների համար, քանի որ առաջարկում է այլերկրների, օրինակ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի համեմատ ավելի պարզեցված հարկային ռեժիմ:

Սա որևէ առնչություն չունի Ամուլսարից ակնկալվող եկամուտից Հայաստանին վճարվող հարկերին: Հանքի շահագործման իրավունքը Լիդիանի դուստր ընկերություն Գեոթիմ ՓԲԸ-ինն է, որը Հայաստանյան կազմակերպություն է և բոլոր հարկերը և ռոյալթիները վճարվելու ենհայաստանյան օրենսդրության համապատասխան, անկախ այն բանից, թե որտեղ է տեղակայված Լիդիանը: Ավելին՝ հայաստանյան օրենսդրության համապատասխան  Հայաստանում աշխատող ընկերության արտերկրացի աշխատակիցները նույնպես հարկ են վճարում: Ամուլսարը դեռևս չի շահագործվում իսկ Գեոթիմն արդեն առաջին 200 հարկատուներից է: Կարծում եմ, սա խոսուն փաստ է: Հանքի շահագործման ժամանակ ակնկալում ենք լինել առաջին 5 հարկատուների ցանկում:

Կոնֆուցիոսին վերաձևակերպելով. մութ սենյակում սև կատու փնտրելը, երբ այն այնտեղ չէ, ջանքերի վատնում է: Հատկապես, երբ սև կատուները շատ են լուսավոր սենյակներում, և բոլորիս ձեռնտու է կենտրոնանալ դրանց վրա:

Որպես ամփոփում. Էմոցիաները հասկանալի են: Հայաստանն իմ երկիրն է, և ես հաճախ էմոցիոնալեմ վերաբերվում ամենատարբեր խնդիրների: Բայց իմ բնագավառը գիտությունն է, և ես հարգում եմ փաստերը: Մենք պետք է կարողանանք կառավարել էմոցիաները և ունենալ փաստերի վրահիմնված բովանդակային քննարկում: «Դուք ստում եք»,  «Ոչ, Դուք  եք ստում» հարթության վրա բանավեճը խնդիրների լուծման չի կարող բերել: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ամուլսարին և ոչմ իայն հանքարդյունաբերությանը:

Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանում բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտում լուրջ խնդիրներ կան, և ոչ միայն հանքարդյունաբերության մեջ: Սկսած օդի որակի, սննդի անվտանգության, հասարակական տրանսպորտի անվտանգությանհարցերից մինչև հանքային և այլ ոլորտներ, խնդիրներն անվերջ են: Դրանց լուծում տալու համարպետք է կենտրոնանալ փաստերի վրա:

Միֆերը խլում են բոլոր կողմերի ժամանակն ու ռեսուրսները: Կարծում, որ մենք բոլորս վատնելու հավելյալ ժամանակ, կամ ռեսուրսներ չունենք ևչենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ

Հոդվածի անգլերեն տարբերակը հրապարակվել է Հայաստանում Ամերիկայիառևտրի պալատի կայքէջում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

2019 թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։ Ըստ Առկա գործակալության հրապարակման՝ Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։ Վերջին 10 տարում տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության ցուցանիշներից մեկը` ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի […]

Հարկային փոփոխություններով առաջացող ռիսկերը

Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը hetq.am կայքում հրապարակված հոդվածում գրում է. Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, հայտարարեց «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու մասին: Սա ասելով, ինչպես իր ներկայացրածից կարելի է ենթադրել, նա նկատի ունի քաղաքացիների ակտիվ տնտեսական գործունեությունը` զուգորդված պետության կողմից դրա համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ: Հարկային օրենսգրքում փոփոխությունները կարծես դիտարկվում են այդ պայմանների […]

Վնասակար սովորությունների դեմ պայքարի և տնտեսության կայունության սահմանագծին․ դասեր ոչ վաղ անցյալից

Գայդարն ասում էր, որ 1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում ալկոհոլամոլության դեմ ծավալված պայքարը ԽՍՀՄ փլուզման առանցքային պատճառներից են։