Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի վերաբերյալ հերթական ապատեղեկատվության մասին. «Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

14:56 , 15 Հունիս 2018

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերի կապակցությամբ։

* * *

Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսանյութեր, որոնք պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Տեսանյութերից մեկում երևում է դեռևս չկառուցված արտադրական ավազաններից մեկը, որը ներկայացվում է որպես պոչամբար: Տեսանյութի հեղինակը մատնանշում է գեոմեմբրանը, որն իբրև թե կայուն չէ անձրևաջրերի նկատմամբ:

Նախ՝ Ամուլսարի ծրագիրը պոչամբար չունի: Արտադրական ավազանը պոչամբար չէ: Այն պահելու է ոչ թե թափոններ, այլ ոսկով հագեցած արտադրական հեղուկը և արտահոսքը բացառվում է թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական նպատակով:

Երկրորդ՝ արտադրական ավազանը դեռևս կառուցման ընթացքում է, և գեոմեմբրանը միայն մասամբ է այն ծածկում՝ ինչը հստակ երևում է այդ տեսանյութում: Անձրևային եղանակի դադարից հետո ավազանն ամբողջությամբ մեմբրանով ծածկելու աշխատանքները կավարտվեն, որից հետո բնականաբար ամբողջությամբ ծածկված մեմբրանի տակ ջուր չի կարող կուտակվել: Ավելին՝ հենց այն հանգամանքը, որ դեռևս կիսատ տեղադրված մեմբրանի բաց հատվածից լցված անձրևաջուրը կուտակվել է և չի ներծծվել, խոսում է այն մասին, որ մեմբրանի տակ տեղադրված շերտն այնքան ամուր է, որ կանախում է ջրի ներթափանցումը նույնիսկ մեմբրանի տակից:

Մեկ այլ տեսանյութում նկարահանվել է անձրևաջրերից վարարած Արփա գետը, և հեղինակը պնդում է, որ Ամուլսարի տարածքից այնտեղ հոսող ջրերի հետևանքով գետի հոսքից ներքև գտնվող ձկնաբուծարանում ձկներ են սատկել: Ձկնաբուծարանի տերը՝ Լավրենտ Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ ձկնաբուծարանին վնաս է հասցվել: Կցում ենք տեսանյութ, որտեղ երևում են ձկնաբուծարանի ավազանները: Նույն տեսանյութում կարող եք տեսնել նույն հատվածում Արփա գետի լիովին մաքուր հոսքն՝ այսօր:

Ամուլսարի տարածքում թունավոր աղտոտիչներ չկան: Ծրագիրը դեռևս շինարարության փուլում է, չկա արտադրական ոչ մի գործընթաց: Մի քանի օր տևած հորդառատ անձրևների հետևանքով թարմ կառուցված ջրահեռացման ուղիների մակերեսից լվացվել էր հողը, ինչի պատճառով տվյալ հատվածում հոսքը պղտորվել էր: Դրանք աղտոտիչներ չեն եղել, ինչպես ներկայացվում է տեսանյութում, այլ՝ հողաջուր: Հանքի ենթակառուցվածքների և ջրերի կառավարման բոլոր համակարգերի վերջնական կառուցումից հետո Ամուլսարի տարածքում ենթակառուցվածքների հետ շփվող բոլոր ջրերը ուղղորդվելու են և հավաքվեն՝ բացառելով ցանկացած չկառավարվող արտահոսք, ինչպես և նախագծված է:

Ցավալի է, որ կեղծիքը և ամեն գնով գոյություն չունեցող «աղետներ» ներկայացնելու նպատակը որոշ մարդկանց ու կազմակերպությունների համար դարձել է մշտական գործելաոճ: Ապատեղեկատվության տարածումը ոչ միայն չի բխում բնապահպանական իրական խնդիրների վերհանման շահերից, այլև խանգարում է դրան՝ շեղելով իրականում լուրջ խնդիրներից:

«Լիդիան Արմենիա»

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ