Invalid username or password
Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում առողջապահական և շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը՝ պնդում է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը: Այդ մասին մասնագետը խոսեց «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում: Նա ընդգծեց, որ պետք է մշտադիտարկումներով խիստ վերահսկողություն սահմանել, որ որևէ շեղում առանց արձագանքի չմնա: Շեղման արձանագրման պարագայում տույժերը պետք է կրի շահագործող ընկերությունը:
«Լեռնարդյունաբերությունը միշտ տվել է և կտա օգուտներ: Կուզեի, որ հանրապետությունն առավելագույն օգուտներով դուրս գա հանքի շահագործումից և վստահ եմ, որ այդպես էլ կլինի»,-ասաց Մուխսի-Հովեյանը: Նա համոզված է, որ սկսած հանքավայրի ուսումնասիրությունից, մինչև շահագործում՝ պետք է իրականացվի՝ կետ առ կետ պահպանելով «Ընդերքի մասին» օրենքի բոլոր դրույթները:
««Լիդիան»-ն «Ընդերքի մասին» օրենքի բոլոր կետերը պահպանել է՝ ուսումնասիրությունից սկսած. դրանք փաստել են փորձաքննությունները ու չնայած դրան, նոր փորձաքննության կարիք առաջացավ: Ես վստահում եմ փորձագիտական գնահատականներին»,-նշեց երկրաբանը: Նա նկատեց նաև, որ շատ հարուստ լեռնարդյունաբերական ժառանգություն ունի Հայաստանը:
Դիտումներ 692
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: