Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի հարցով փաստահավաք խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա վերջին

Վերադարձ լուրերի բաժին

16:58 , 02 Օգոստոս 2018

Ամուլսարի հարցով փաստահավաք խմբի նախնական նիստը կայացել է օգոստոսի 1-ին, ուրվագծվել է աշխատանքների կազմակերպման ձևաչափը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Խումբը դեռ նոր է ձևավորվել, երեկ նախնական նիստ ենք արել, դա անգամ առաջին նիստ էլ չի համարվում, որտեղ ուրվագծեցինք աշխատանքների կազմակերպման ընդհանուր ձևաչափը: Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ շաբաթվա վերջին՝ հինգշաբթի կամ ուրբաթ օրը, կլինի առաջին նիստը, որից հետո արդեն կսկսվի աշխատանքների կազմակերպումը»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

Արթուր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ առաջին նիստից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում փաստահավաք խումբը պետք է ավարտի իր աշխատանքներն ու ամփոփի գործունեությունը:

Փաստահավաք խմբի կազմում ներգրավված են համայնքների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու փորձագետներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։