Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի հարակից համայնքները դատարկվում են

Վերադարձ լուրերի բաժին

13:54 , 22 Հուլիս 2020

B4b.am-ի խմբագրությունը ստացել է Ամուլսար հանքավայրին կից համայնքների բնակիչների նամակը, որը ներկայացնում ենք առանց փոփոխության.

«Ամուլսարի հարակից համայնքների հազարից ավելի բնակիչներ 2020 հունիսի սկզբին նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների շրջափակումից ի վեր շրջակա համայնքների, տարածաշրջանի բնակիչները զրկված են եկամտի աղբյուրից, համայնքները դատարկվում են։ Երկու տարի այս համայնքներում ապարդյուն սպասում են կառավարության միջամտությանը։ Բոլորը գիտեն, որ Լիդիանի գործունեությունը խոչընդոտող խումբը գործում է հակաիրավական և հակաօրինական` լուրջ վնաս պատճառելով մեր պետությանը, զրկելով երկիրը միլիոնավոր դոլարների ներդրումներից ու հարկերից, խախտելով հազարավոր քաղաքացիների աշխատելու օրինական իրավունքը։ Նամակը կառավարությանը փոխանցելուց անցել է մեկ ամսից ավել, սակայն դեռևս ոչ մի արձագանք չենք ստացել: Այնպիսի տպավորություն է, որ մենք՝ այս համայնքերի հազարավոր բնակիչներս գոյություն չունենք և ոչ մի օրենքով պաշտպանված չենք, իսկ կառավարությունը նկատում է միայն ճանապարհ փակողների խմբին եւ արդեն երկու տարի բավարարում է նրանց մասնավոր շահերը՝ ոտնահարելով օրենքն ու մեր իրավունքները։

Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում այս համայնքներում այսօր վերացել են ապրուստի վերջին հնարավորությունները՝ փակվել է արտագնա աշխատանքի հնարավորությունը, իսկ արտագնա աշխատանքի մեկնածները փող ու հնարավրություն չունեն տուն վերադառնալու, բնակչության փոքր տոկոսի ապրուստն ապահովող տուրիզմն էլ վերացել է։ Հաշվի առնելով, որ չկա ոչ մի իրավական հիմք Ամուլսարի ծրագրի խոչընդոտման համար, տեսնելով, որ կառավարությունը լուռ ու անմասն է ժողովրդի խնդիրներից, համայնքի հազարավոր բնակիչների անունից դիմել ենք Լիդիանին, խնդրելով, թեկուզ որպես այս պայամաններում սոցիալական աջակցություն, հնարավորություն ստեղծել գոնե նվազագույն քանակի աշխատատեղերի վերականգնման, սոցիալական ծրագրերի վերսկսման համար։
Կառավարությունից մեր համայնքներում այլեւս ո’չ հաց են ուզում, ո’չ ջուր։ Մեր միակ պահանջն է՝ ապահովել օրենքի կիրառումը, ապահովել աշխատելու մեր օրինական իրավունքի համար պայմաններ։
Ամուլսարի հարակից համայքների բնակիչներ:
Մոտ 1200 ստորագրությամբ անպատասխան նամակը ավելի քան մեկ ամիս առաջ հանձնվել է կառավարությանը։ Լուսանկարը՝ կից»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։