Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի հանքի ոդիսականը

Վերադարձ լուրերի բաժին

15:30 , 17 Սեպտեմբեր 2019

Արմենպրես գործակալությունն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շահագործման լինել-չլինելու հարցին և ներկայացրել հանքի խնդրի ծագման և զարգացման պատմությունը: Հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Դեռևս անցած տարվանից նոր կառավարության հիմնական խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը։ Ներկա կառավարության ձևավորումից հետո ազդակիր համայնքի բնակիչները, ակտիվիստները, բնապահպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, չվստահելով նախկին իշխանություններին և իրենց կողմից տրված շահագործման թույլտվությանը, արդեն մեկ տարուց ավելի փակ են պահում Ամուլսարի հանք տանող ճանապարհները։

Կառավարության դիրքորոշումը Ամուլսարի խնդրի լուծման հարցում իրավական դաշտի շրջանակներում է, և խնդրի լուծման հիմքում դրվելու է Հայաստանի հավասարակշված շահը՝ հաշվի առնելով թե՛ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հանրության մտահոգությունները, թե՛ Հայաստանի տնտեսական վարկանիշը։

Անցած տարի Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով։ Նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր «Earth Link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Վերջինս «ԹիԱրՍի» (TRC) ընկերության հետ համատեղ, ուսումնասիրելով արդեն իսկ առկա ելակետային տվյալները՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերը, առաջարկել էր լրացուցիչ մեղմման միջոցառումներ՝ ռիսկերը նվազագույնին հասցնելու համար։

Փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո հանրության շրջանում առկա մտահոգությունները վերացնելու համար որոշվել էր տեսազանգ անցկացնել՝ Կառավարության անդամների, «Լիդիան Արմենիա»-ի, «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու ներկայացրած ուսումնասիրությունը։ Տեսազանգից հետո ամենից շատ քննարկվող հարցը եղել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) ուժը կորցրած ճանաչելը, սակայն գործող օրենսդրական կարգավորման համաձայն՝ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունն իրավական հիմք չի տալիս նոր ՇՄԱԳ անցկացնելու, ինչպես նաև նոր ՇՄԱԳ անցկացնելու որոշումը վերապահված է շահագործման թույլտվություն ստացած ընկերությանը՝ «Լիդիան Արմենիա»-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ուղիղ եթերի ընթացքում Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիներին ապաշրջափակման կոչ էր արել և հանձնարարական տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (ԲԸՏՄ) ստուգումներ անցկացնել։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս ներկայացրել էր եզրակացություն նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) անցկացնելու վերաբերյալ, որի համաձայն՝ ներկա դրությամբ նոր ՇՄԱԳ անցկացնելու իրավական հիմք չկա։

Անկախ ամեն ինչից՝ կառավարությունը հնարավորություն ունի իրականացնելու Ամուլսարի հանքի ամենօրյա մոնիթորինգ, որին ներգրավված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, և ցանկացած խախտում արձանագրելու դեպքում հանքը կփակվի։ Այսպիսով՝ Կառավարության քայլերն ուղղված խնդրի հանգուցալուծմանը, կարծես, գտնվում են վերջնական փուլում։

Ամուլսարի խնդիրն ի սկզբանե գտնվել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի դեսպանների ուշադրության կենտրոնում, և հարցի քննարկման հիմքում դրված է եղել ներդրողների շահերի, գործարար միջավայրի պաշտպանությունը։ Ամուլսարի խնդրով վերջին արձագանքներից է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությունը, որտեղ պալատն իր մտահոգությունն է հայտնել Ամուլսարի շուրջ զարգացումների փաստով: Ամուլսարի խնդրի կարգավորմանն են անդրադարձել նաև Fitch Ratings գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ կարևորելով ստեղծված իրավիճակի լուծումը, ինչն, ըստ Fitch Ratings-ի, կարող է նպաստել արտահանման աճին և օտարերկրյա ներդրումների հեռանկարներին։ Ամուլսարի հարցի կարգավորման դեպքում շինարարական աշխատանքները կսկսվեն ապրիլ-մայիս ամիսներին, իսկ Ամուլսարի հանքը կշահագործվի 2020թ-ի չորրորդ եռամսյակում կամ 2021 թվականի սկզբին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: