Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները հանրահավաք են անցկացնում Ջերմուկում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Լուրեր

17:00 , 11 Մայիս 2019

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մեկնարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը:

Հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության Հրապարակից և այլ շրջաններից ավտոերթով մեկնել են Արենի, ապա Ջերմուկ: Հանրահավաքի նպատակն է աջակցել Ամուլսար տանող ճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին:

Ավտոերթի եւ հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող ծրագիրը: Նշվում է, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: