Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի համայնքների բնակիչները արտագաղթում են, ճանապարհները դեռ փակ են

Վերադարձ լուրերի բաժին

16:53 , 23 Հունվար 2019

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:Այս մասին տեղեկացնում է Ամուլսարի ծրագրի իրականացմամբ զբաղվող Լիդիան Արմենիա ընկերությունը։

Իր տարածած հաղորդագրության մեջ Լիդիանը նաև որոշ տվյալներ է ներկայացրել Ամուլսարին հարակից բնակավայրերի միգրացիայի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք այդ հաղորդագրությունը։

* * *

Լիդիանը շարունակում է այս համայնքներում սոցիալական իրավիճակի մոնիտորինգը՝ որպես սոցիալական պատասխանատվության մաս: Մոնիտորինգի տվյալները ներառում են նաև միգրացիայի ցուցանիշները: Այս տվյալները հավաքագրվել են մեր սոցիալական թիմի աշխատակիցների կողմից՝ համայնքապետարանների, ավագանիների և այլ աղբյուրների՝ օրինակ զբաղվածության կենտրոնների տրամադրած տվյալների հիման վրա:

Այս տեղեկատվության համաձայն, Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր, արտահոսքը այս համայնքներից ավելացել է՝ 2017-ի համեմատ: Երբ Ամուլսարում 2017-ին ընթանում էր շինարարությունը, Գնդեվազից, Գորայքից և Սարավանից մշտական արտագաղթի ոչ մի դեպք չէր գրանցվել: 2018-ի ավարտին արդեն 6 մարդ մշտապես արտագաղթել է Գնդեվազից, 12 մարդ՝ Սարավանից: 2017-ի ավարտին Ջերմուկից մշտական արտագաղթել էր 34 մարդ, 2018-ին արդեն այս թիվը գրեթե բազմապատկվել է՝ կազմելով 64 մարդ:

Ամուլսարում շինարարության դադարին զուգահեռ բոլոր չորս համայնքերում աճել է ժամանակավոր՝ սեզոնային արտագաղթը: Հավաքագրված տվյալների համաձայն, 2017-ին Ջերմուկից սեզոնային աշխատանքների մեկնել է 80 մարդ, մինչդեռ 2018-ի ավարտին աշխատանքային միգրացիան Ջերմուկից կազմել է արդեն 219 մարդ:

migr1

Ավելին, 2018-ի առաջին կեսին, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումից առաջ, այս համայնքներում ներգաղթ կար, ըստ բնակիչների և համայնքապետարանների տվյալների: Օրինակ՝ 70 մարդ ներգաղթել էր Ջերմուկ, 8՝ Գորայք, 5` Գնդեվազ:

Ամուլսարի ճանապարհների շրջափակմումը հանգեցրել է ոչ միայն մի քանի հարյուր ուղղակի աշխատատեղի կորստի, այլև բացասական ազդեցություն է ունեցել այս համայնքներում անուղղակի աշխատատեղերի վրա: 2017-ի ընթացքում միայն Լիդիանի կապալառու կազմակերպությունները ամսական մոտ 200 000 ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների գնումներ են արել տեղի համայնքերից՝ մթերք, վառելիք, տրանսպորտային և կացարանային ծառայություններ և այլն: Այս շարունակական զգալի ֆինանսական հոսքերը տեղի բիզնեսների աճի, ընդլայնման և աշխատատեղերի ստեղծման հսկայական հնարավորություններ էին բերում: 2018-ի հունիսից Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքնով այս հնարավորությունները նույնպես այլևս չկան:

migr2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: