Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի խնդրի լուծումը կարող է նպաստել նոր ներդրումների ներգրավմանը

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի համար ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD /ՄԱԿԱԶՀ) մշակած «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը նշում է, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա ազդում են որոշ նախագծերի հետ կապված վեճերը: Խոսքն առաջին հերթին «Լիդիան»-ի և Ամուլսարի ոսկու հանքի նախագծի մասին է:

«Ամուլսարի նախագիծը, բիզնեսի գործառույթների սահմանափակման դեպքերն ու քաղաքական անորոշությունները ներդրողների մոտ հանգեցրել են «սպասել և տեսնել» վերաբերմունքի ձևավորմանը: Այդ ամենի արդյունքում 2014 եւ 2018 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը կիսով չափ կրճատվել է 2009-2013-ի համեմատ»,- նշվում է զեկույցում:

UNCTAD-ի փորձագետներն ընդգծել են, որ Հայաստանի hանքարդյունաբերական գործունեությունը պահանջում է հավելյալ ուշադրություն: «Հանքարդյունաբերությունը կարող է էական զարգացում ապրել արտահանման, զբաղվածության ապահովման եւ կապի միջոցով։

Այնուամենայնիվ, հարցականի տակ է ոլորտի բնապահպանական կառավարումը: Ամուլսարի ոսկու հանքի շուրջ առկա անորոշությունը, բնապահպան ակտիվիստների և գյուղացիների կողմից իրականացվող բողոքի ցույցերն ու շրջափակումները միջազգային ուշադրություն են հրավիրել՝ շրջակա միջավայրում գործունեություն ծավալելու թույլտվության, մոնիթորինգի և էկոլոգիական նորմերին հետևելու՝ երկրում առկա խնդիրների նկատմամբ»,- ասված է զեկույցում:

UNCTAD-ի հետ զրույցում ներդրողները նշել են, որ նոր կառավարության գործունեության օրոք զգալի առաջընթաց է նկատվում բիզնեսի կառավարման ոլորտում: Մյուս կողմից, նրանք դեռ վստահ չեն, որ դրական փոփոխությունները կայուն կլինեն: «Սպասել և տեսնել»-ի մոտեցումը շարունակում է ազդել օտարերկրյա ներդրողների վրա:

«Լիդիանի ոսկու հանքի հարցի լուծումը նշանակալից քայլ կլինի այս ուղղությամբ: Բացի այդ, առաջարկում ենք երկու միջոցառում իրականացնել: Մեկը կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումն է հակակոռուպցիոն միասնական կառույցի ստեղծմամբ, որն օժտված կլինի լիարժեք քննչական լիազորություններով եւ պատժամիջոցների ուժեղ համակարգով: Երկրորդը դատական համակարգի առևտրային հատվածի ուժեղացումն է: Այն լիազորված կլինի լուծելու բիզնեսների միջև վեճերն ու անարդարությունները՝ կառավարության հետ գործունեության ընթացքում, ինչը կուղեկցվի աշխատակազմի ընդլայնմամբ, առևտրային դասընթացների անցկացմամբ, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացմամբ»,- նշել են փաստաթղթի հեղինակները: Նրանք նաև ընդգծում են, որ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ իրականացված ամենախոշորներից մեկն է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանը բացելուց հետո տնտեսությունը երկար կվերականգնվի

Վրաստանում, օրինակ՝ անցած տարվա հետ համեմատած՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 95 տոկոսով:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը:

Հանքարդյունաբերության աճի պարադոքսը

Տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից: