Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ամուլսարը տնտեսական զարգացման հնարավորություններ կստեղծի». IFC-ի ներկայացուցիչ

Վերադարձ լուրերի բաժին

18:18 , 07 Հոկտեմբեր 2015

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC, Համաշխարհային բանկի խմբի անդամ) պատվիրակությունն իր ամենամյա վերահսկողական այցով սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը այցելել է Հայաստան և Ամուլսարի հանքավայր: IFC-ն Lydian-ի 7,9% բաժնետերն է: Ամուլսարի ծրագիրը, որն իրականացնում է Լիդիանի դուստր Գեոթիմ ՓԲԸ-ն, նպատակ ունի դառնալ Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրը, որը նախագծվել է և կիրականացվի IFC-ի կատարողականի չափանիշներին համապատասխան:

IFC- ի պատվիրակությունը բաղկացած էր IFC- ի ինժեներական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական ոլորտի ղեկավար մասնագետներից: Ամուլսար այցի ժամանակ պատվիրակությունը եղավ շրջակա համայնքներում՝ Գնդեվազում և Ջերմուկ քաղաքում, հանդիպումներ ունեցավ համայնքի անդամների հետ և ծանոթացավ Գեոթիմի կողմից իրականացվող ընթացիկ սոցիալական զարգացման ծրագրերին: Պատվիրակության անդամները այցելեցին նաև Ամուլսարի հանքավայրի տարածք՝ տեղում տեսնելու հանքի նախատեսվող հատակագիծը և ծանոթանալու որոնողահետախուզական գործունեությունից հետո իրականացվող վերականգնողական աշխատանքներին:

Lydian-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հովարդ Սթիվենսոնը ասել է. «Ամենամյա այս այցն առիթ է, որ Ընկերությունը շինարարության փուլին անցնելուց առաջ ցուցադրի բոլոր ոլորտներում գրանցված առաջընթացը: Օրինակ՝ այս տարի մենք հրապարակեցինք Ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման փաստաթուղթը և անցկացրեցինք ԲՍԱԳ-ի վերաբերյալ հանրային հանդիպումներ՝ IFC- ի կատարողականի չափանիշներին համապատասխանելու՝ Ընկերության ստանձնած պարտավորության համապատասխան: Մենք, նաև, մոտեցել ենք նախագծի օպտիմալացման եզրափակիչ փուլին, և կարողացել ենք ուրվագծել հանքի նախագծի առանցքային բարելավումները: Ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի ծրագիրն իրականացնել IFC- ի բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան, և Ամուլսարը դարձնել Հայաստանում օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր»:

IFC-ի Ներդրումների գծով ավագ պատասխանատու Ռոբին Վայսմանն ասել է. «IFC-ի պատվիրակության անունից կարող եմ ասել, որ մենք ուրախ ենք ականատես լինելու Գեոթիմի նվիրված աշխատանքին, ինչի վկայությունն են Ծրագրում զգալի բնապահպանական և սոցիալական առաջընթացը: Երբ գործարկվի, Ամուլսարը կլինի պատասխանատու հանքարդյունաբերության լավ օրինակ և տնտեսական զարգացման հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ